Քաղաքականություն

Կողմերը զգուշավորությամբ խոսում են նոր անկանխատեսելի իրադարձությունների մասին. Աբրահամյան

«Իշխանությունը տարբեր ընդդիմախոսների նկատմամբ հետապնդման տարբեր դրսևորումներ ունի՝ մեկին բարոյական, մյուսին՝ հոգեբանական, իրավական և այլն։

Գրիգորի Խաչատուրովը եղել է այն զինվորականը, որ մինչև վերջ սպային, գեներալին հատուկ վարքագիծ է դրսևորել»,-Հակակոռուպցիոն դատարանի դիմաց այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը։

Հիշեցնենք, որ Հակակոռուպցիոն դատարանում մեկնարկել են գեներալ Խաչատուրովի գործով նախնական դատական լսումները:

Պատգամավորն ասաց՝ այն մարդկանց, որոնք այսօր բաց խոսում են երկրում տեղի ունեցող իրական իրադարձությունների մասին, մեր երկրին սպասվող նոր ողբերգությունների մասին, այս իշխանությունը զրկում է ազատությունից։

«Գեներալ Խաչատուրովի նկատմամբ հետապնդումն այս դրսևորումներից մեկն է»,-ասաց Աբրահամյանը։

Անդրադառնալով հարցին՝ ողբերգություն ասելով ի՞նչ նկատի ունի պատգամավորը, արդյոք այն վերաբերո՞ւմ է Վաշինգտոնում տեղի ունեցած բանակցությունների արդյունքում խաղաղության պայմանագրի հնարավոր կնքմանը, Տ. Աբրահամյանը պատասխանեց, չնայած ԱՄՆ-ն փորձում էր դրական ֆոն ապահովել, բայց Ադրբեջանի, Թուրքիայի, Հայաստանի իշխանությունների հնչեցրած մեկնաբանությունները փաստում են, որ դրական արդյունք չի եղել։

«Ավելին, կողմերը զգուշավորությամբ խոսում են նոր անկանխատեսելի իրադարձությունների մասին։ Այսօր ունենք մի իրավիճակ, երբ Ադրբեջանը Հայաստանի գլխին իջեցրել է մաքսիմալիստական օրակարգ, որով ենթադրվում է ոչ միայն Արցախի հանձնումը Ադրբեջանին։

Նիկոլ Փաշինյանը մի քանի օր առաջ խոսում էր այն մասին, որ հայկական կողմի առաջարկած ինքնավարությունը նույնիսկ Ադրբեջանը չի ընդունել։

Ադրբեջանի պահանջները վերաբերում են Հայաստանի Հանրապետությանը՝ Ադրբեջանի գրաված տարածնքերի լեգիտիմացում, նոր տարածքներ, միջանցքի թեման է ակտիվ շրջանառվում։ Ադրբեջանը չի էլ փորձում թաքցնել, որ դրան հասնելու է ամեն գնով՝ նաև ուժի կիրառման միջոցով»,-ասաց նա։

Թիվ 1

Recent Posts

Ո՞վ է տեսել, որ երկրի ԱԳՆ-ը մեկնաբանի «անկախ լրագրողի» խոսքը. Աթանեսյան

Հայաստանի ԳԽ և ԼՂՀ ԱԺ նախկին պատգամավոր Վահրամ Աթանեսյանը «Ֆեյսբուքի» իր էջում գրել է․ «ՌԴ…

13 hours ago

Ակնկալում եմ խաղաղություն․ ԱՄՆ դեսպան

ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվինն ամփոփում է Հայաստանում պաշտոնավարման իր եռամյա շրջանը, որը նշանավորվեց Հայաստանի և…

14 hours ago

Նիկոլ Փաշինյանը չի մասնակցի հունվարի 19-23-ը անցկացվելիք Դավոսի տնտեսական ֆորումին

Նիկոլ Փաշինյանը չի մասնակցի հունվարի 19-23-ը անցկացվելիք Դավոսի տնտեսական ֆորումին։ Այս մասին հայտնում է վարչապետի…

14 hours ago

Հայաստանը երբևիցե որևէ քայլ չի արել բարեկամական Իրանի դեմ. Սիմոնյան

«Հայաստանը երբևիցե որևէ քայլ չի արել և չի անի բարեկամական Իրանի ժողովրդի, պետության նկատմամբ և…

14 hours ago

Պապիկյանն առանձնազրույցներ է ունեցել զորամասի սպաների հետ

Հունվարի 16-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն այցելել է ՊՆ զորամասերից մեկը: Պաշտպանական գերատեսչության ղեկավարը…

14 hours ago

Քննարկվել է Երևանի տեղական ինքնակառավարման մասին օրենքի նախագիծը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ շարունակվել են «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքում և հարակից օրենքներում…

14 hours ago