Քաղաքականություն

Ադրբեջանն ապատեղեկատվությամբ փորձում է «հիմնավորել» իր հարձակումը․ Տիգրան Աբրահամյան

Հարձակման նախապատրաստությունն արդեն մեկ ամսից ավելի է ինչ տարվում է։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը։

«Սոթքի ուղղությամբ մարտերի հետևանքով ՀՀ ՊՆ-ն հայտնում է 3 վիրավորների, իսկ ադրբեջանցիները` 1 կորստի ու մեկ վիրավորի մասին: Ադրբեջանը ինտենսիվ ապատեղեկատվություն է դաշտ լցնում` փորձելով «հիմնավորել» իր հարձակումը, սակայն սրա նախապատրաստությունն արդեն մեկ ամսից ավելի է ինչ տարվում է», – գրել է նա:

Ավելի վաղ նա մեկ այլ գրառում էր արել՝ նշելով, որ Ադրբեջանը հերթական ագրեսիան է հրահրում` այս անգամ Սոթքի ուղղությամբ, մեր զինծառայողները պաշտպանական գործողություններ են իրականացնում` թշնամու առաջխաղացում թույլ չտալու համար:

Թիվ 1

Recent Posts

Հայաստանում 14 հազար 632 բուժառու պայքարում է կրծքագեղձի քաղցկեղի դեմ

Ամբողջ աշխարհում հոկտեմբերը նշվում է` որպես կրծքագեղձի քաղցկեղի իրազեկման ամիս: Նպատակն է բարձրացնել հանրության տեղեկացվածությունը…

2 hours ago

Ազդարարման դեպքերի քանակն աճել է 10 անգամ

Ազդարարման համապետական արշավի շրջանակներում՝ ավելի քան 300 ՏԻՄ ներկայացուցիչների հետ անցկացվել են իրազեկման միջոցառումներ ՀՀ…

2 hours ago

Անդրեասյանը հանդիպել է «Սփյուռքի երիտասարդ դեսպան» ծրագրի մասնակիցներին

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն այսօր հանդիպել է 2024-2025 թթ. «Սփյուռքի…

2 hours ago

Բարձր է գնահատվել Իրանի դիրքորոշումը` Հայաստանի տարածքային ամբողջականության և սահմանների անքակտելիության վերաբերյալ

Հայաստանի համար Իրանը եղել եւ մնում է առանձնահատուկ գործընկեր, որն իր հավասարակշռված քաղաքականությամբ նպաստում է…

2 hours ago

Զրահաբաճկոնների գնումը պայմանավորված է ՔԿ-ի զինվորական քննչական գլխավոր վարչության գործունեության առանձնահատկություններով. Գոռ Աբրահամյան

Առանձին լրատվամիջոցներ, առանց հարկ համարելու իրավասու մարմնից՝ ՀՀ քննչական կոմիտեից, անհրաժեշտ ճշտումներ կատարելու, ՀՀ քննչական…

3 hours ago

Իրանի հետ Հայաստանի հարաբերությունների շարունակական զարգացումը ՀՀ կառավարության առաջնահերթություններից է. Փաշինյան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Իրանի Իսլամական Հանրապետության նախագահի առաջին տեղակալ Մոհամմադ Ռեզա Արեֆին: Վարչապետը…

3 hours ago