Ժամը 19:50-ի սահմաններում Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները Վերին Շորժայի ուղղությամբ խախտել են հրադադարը՝ կիրառելով ականանետ: Հայկական կողմը կորուստներ չունի:
Այս մասին հայտնում է ՀՀ ՊՆ-ն։ Նշվում է, որ ժամը 20:15-ի դրությամբ իրադրությունն առաջնագծում հարաբերականորեն կայուն է: Իրադրության փոփոխության դեպքում պաշտպանության նախարարությունը հանդես կգա հաղորդագրությամբ:

















