Աշխարհ

Զելենսկուն մերժել են ելույթ ունենալ Եվրատեսիլի եզրափակչում

«Եվրատեսիլ 2023» երաժշտական ​​մրցույթի կազմակերպիչները Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկուն զրկել են եզրափակչի ժամանակ տեսաուղերձով ելույթ ունենալու հնարավորությունից, որով նա ևս մեկ անգամ կոչ էր անելու 160 միլիոն հանդիսատեսին աջակցել Կիևին՝ Ռուսաստանի դեմ հակամարտությունում։ Այդ մասին հայտնել է բրիտանական The Times թերթը։

Եվրոպական հեռարձակողների միության (EBU) ղեկավարությունը հիշեցրել է, որ երաժշտական մրցույթը միջազգային ժամանցային շոու է, որի առանցքային կողմերից մեկը դրա «ապաքաղաքական լինելն է»։ Այս սկզբունքն արգելում է մրցույթի շրջանակներում անել քաղաքական կամ նմանատիպ հայտարարություններ, ընդգծել են մրցույթի կազմակերպիչները։

Այս տարի բրիտանական BBC հեռուստաընկերությունը Լիվերպուլում Եվրատեսիլ երգի մրցույթն անցկացնում է Ուկրաինայի հանրային հեռարձակող ընկերության անունից: BBC-ն երաշխավորել է, որ Ուկրաինայի երաժշտությունն ու մշակույթը վառ կերպով կներկայացվեն միջոցառման բոլոր երեք ուղիղ եթերներում։

Նախկինում մերժվել էր Զելենսկու խնդրանքը՝ ելույթ ունենալ «Օսկարի» մրցանակաբաշխության ժամանակ, այն չի լինի նաև սեպտեմբերին կայանալիք Տորոնտոյի միջազգային կինոփառատոնում։

Թիվ 1

Recent Posts

Թուրքիայում Արթուր Դավթյանը դուրս է եկել եզրափակիչ

Թուրքիայի Անթալիա քաղաքում ընթացող սպորտային մարմնամարզության աշխարհի գավաթի խաղարկության երրորդ փուլի մրցաշարում Օլիմպիական խաղերի արծաթե…

7 hours ago

ՄԱԿ-ի խաղաղապահների տարբերակը չի դիտարկվում

ՄԱԿ-ը չի կարող ապահովել Ուկրաինայի անվտանգությունը, ուստի խաղաղապահների հետ կապված այս տարբերակը չի դիտարկվում։ Այս…

7 hours ago

Fastex-ը՝ Հայաստանի համալսարաններում. Future Economy Summit

Fastex-ը Future Economy Summit-ի շրջանակում հայտարարել է 20,000 FTN-ին համարժեք ՀՀ դրամ մրցանակային ֆոնդով մրցույթի…

8 hours ago

Միջազգային օլիմպիական կոմիտեի նոր ղեկավար է ընտրվել Քիրստի Քովենտրին

Միջազգային օլիմպիական կոմիտեի նոր ղեկավար է ընտրվել Քիրստի Քովենտրին։ Նա բազմակի օլիմպիական չեմպիոն է և…

8 hours ago

Մաքգրեգորը ուզում է դառնալ Իռլանդիայի հաջորդ նախագահը

UFC-ի երկու քաշային կարգերում նախկին չեմպիոն, իռլանդացի Քոնոր Մաքգրեգորը մտադիր է դառնալ Իռլանդիայի հաջորդ նախագահը:…

8 hours ago