Հայաստան

Դա ոչ թե փոխհրաձգություն էր, այլ Ադրբեջանի կողմից հերթական հարձակումը Հայաստանի վրա

Հայաստանի հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանն արձագանքել է ԱՄՆ պետքարտուղարության խոսնակի առաջին տեղակալ Վեդանտ Պատելի հայտարարությանը, որը Սոթքի հատվածում Ադրբեջանի ագրեսիան բնութագրել է որպես փոխհրաձգություն։

Մարուքյանը նշել է, որ Հայաստանի Սոթք գյուղի մերձակայքում մայիսի 11-ին տեղի ունեցած բախումները փոխհրաձգություն չէին, այլ Ադրբեջանի կողմից հերթական հարձակումը Հայաստանի դեմ:

Լրագրողների հետ ճեպազրույցում Պատելը նշել էր, որ նման բախումները խաթարում են այն առաջընթացը, որին Հայաստանը և Ադրբեջանը հասել են տևական և արժանապատիվ խաղաղություն ձեռք բերելու ուղղությամբ: Նա նաև կոչ էր արել կողմերին սահմանի երկայնքով հետ քաշել իրենց ուժերը: Իր ճեպազրույցի տեսանյութին կից գրառման մեջ Վեդանտ Պատելը Սոթքի մոտ տեղի ունեցած հարձակումը բնութագրել էր որպես փոխհրաձգություն:

«Նախ, դա փոխհրաձգություն չէր, այլ ադրբեջանական բանակի կողմից հերթական չհրահրված հարձակումը, որը հայտնի է ԻՊ-ի ոճով մարտական վարքագծով։ Հայկական բանակը ձեռնարկել է անհրաժեշտ քայլերը՝ պաշտպանելու մեր ինքնիշխան տարածքը: Երկրորդ՝ մեր պահանջն է, որ Ադրբեջանը դուրս բերի իր օկուպացիոն ուժերը Հայաստանի ինքնիշխան տարածքից և վերադառնա միջազգայնորեն ճանաչված սահմաններին, այսինքն՝ այն վարչական սահմաններին, որոնք գոյություն ունեին երկու երկրների միջև ԽՍՀՄ-ից անկախանալու ժամանակ։ Երրորդ՝ 2022 թվականին Պրահայում և Սոչիում Ադրբեջանը պարտավորվել է զերծ մնալ ուժի կիրառումից կամ ուժի կիրառման սպառնալիքից», -«Արմենպրես»-ի փոխանցմամբ «Թվիթեր»-ի իր միկրոբլոգում գրել է Մարուքյանը։

Թիվ 1

Recent Posts

ՀՀ մի շարք տարածաշրջաններում ձյուն է տեղում

Ստեփանավանի, Դիլիջանի, Ճամբարակի, Գավառի, Հրազդանի, Աշոցքի և Ախուրյանի տարածաշրջաններում ձյուն է տեղում։ Միջպետական և հանրապետական…

4 hours ago

Իմ հանձնարարականը հստակ է՝ հրադադարի ոչ մի խախտում․ վարչապետ

Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի նախագիծը համաձայնեցված է և սպասում է ստորագրման, հայտարարել է…

4 hours ago

Տեղի է ունեցել Հայաստանի և Բրազիլիայի ԱԳ նախարարների հանդիպումը

Մեկնարկել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի պաշտոնական այցը Բրազիլիա։ Կայացել է Հայաստանի ԱԳ նախարար…

4 hours ago

Տեղի է ունենում Թրամփ-Զելենսկի հեռախոսազրույց

Այս պահին տեղի է ունենում Միացյալ Նահանգների և Ուկրաինայի նախագահներ Դոնալդ Թրամփի և Վոլոդիմիր Զելենսկու…

4 hours ago

Ռուսաստանն ու Ուկրաինան փոխանակվել են 175 ռազմագերիներով

Ռուսաստանն ու Ուկրաինան ռազմագերիների փոխանակում են անցկացրել, որի շրջանակներում ուկրաինական գերությունից վերադարձել է 175 ռուս…

5 hours ago

Կիևին աջակցությունը դադարեցնելու պահանջն անընդունելի է. Կալաս

Եվրամիությունը մտադիր չէ դադարեցնել Ուկրաինային զենքի մատակարարումը, չնայած այն հանգամանքին, որ Ռուսաստանը դա դիտարկում է…

5 hours ago