Մայիսի 11-ին ԵԱՀԿ-ում Հայաստանի առաքելության նախաձեռնությամբ ԵԱՀԿ Մշտական խորհրդի նիստի օրակարգ է բերվել «Ադրբեջանի հերթական սադրիչ և ագրեսիվ գործողությունները Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ» խորագիրը կրող ընթացիկ հարցը:
Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԱԳՆ-ն:
ՀՀ առաքելության ղեկավար, դեսպան Արմեն Պապիկյանն իր ելույթում նշել է, որ մայիսի 11-ի վաղ առավոտյան Ադրբեջանի զինված ուժերը ականանետների և հրետանային միջոցների կիրառմամբ կրակ են բացել Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքի ուղղությամբ, որի արդյունքում հայկական կողմն ունի վիրավորներ:
ՀՀ առաքելության ղեկավարն ընդգծել է, որ Ադրբեջանի կողմից ուժի կիրառումը միտված է ամբողջությամբ խաթարել Հարավային Կովկասում կայունություն հաստատելու միջազգային գործընկերների կողմից գործադրվող ջանքերը և նպատակ ունի զրոյացնել Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման ուղղությամբ Վաշինգտոնում տեղի ունեցած հանդիպման արդյունքները:
Այս ապօրինի գործողությունը նաև Բրյուսելում և Մոսկվայում առաջիկայում նախատեսված հանդիպումները խաթարելու բացահայտ փորձ է:
Արմեն Պապիկյանն ընդգծել է, որ Ադրբեջանը նաև նպատակ ունի միջազգային հանրության ուշադրությունը շեղել Լաչինի միջանցքի շարունակական արգելափակման, դրա արդյունքում առաջացած հումանիտար ճգնաժամի, անցակետի ապօրինի տեղադրման և ԿԽՄԿ-ի գործունեության խափանման փաստերից, որոնք միտված են Լեռնային Ղարաբաղում էթնիկ զտումներ իրականացնելու և Լեռնային Ղարաբաղն ամբողջությամբ հայաթափելու իր քաղաքականության հետևողական իրագործմանը։
Դեսպանն ընդգծել է նաև, որ Հայաստանի Հանրապետությունը կշարունակի իր ջանքերը՝ ուղղված հակամարտության կայուն կարգավորմանը և Հայաստանի ու Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանը՝ Հարավային Կովկասում խաղաղություն և անվտանգություն հաստատելու համար:
Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ մարտի 15-ի գիշերը ՀՕՊ ուժերն աշխատել են Վոլգոգրադի, Վորոնեժի,…
ՄԹ վարչապետ Քիր Սթարմերը X-ի էջում գրել է, որ այսօր խոսել է համաշխարհային առաջնորդների հետ…
Ուկրաինական զորքերը Կուրսկի շրջանում շրջափակված չեն, Պոկրովսկու ուղղությամբ իրավիճակը կայունացել է։ Այս մասին հայտարարել է…
Արաբական Միացյալ Էմիրությունները ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի՝ խաղաղ բանակցությունների ավարտի մասին հայտարարությունը և հույս…
ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը մարտի 15-ին այցելել է Արարատի մարզում գործող «Շինցեմենտ» ՍՊԸ։ Այցին…
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն Արարատ համայնքում ներկա է գտնվել «Ջի Թի Բի Սթիլ» ընկերության պողպատե ամրանների…