Արցախ
12.05.2023

Արցախի կառավարությունը պետաջակցության նոր որոշում է ընդունել

Արցախի կառավարությունը պետաջակցության նոր որոշում է ընդունել

Այսօր ընդունվել է փաստացի Արցախում բնակվող՝ աշխատանք չունեցող յուրաքանչյուր ֆիզիկական անձի 40.000 դրամի չափով աջակցություն ցուցաբերելու մասին կառավարության որոշումը: Հաղորդում է Արցախի պետնախարարը։

Գրեթե ամենօրյա ռեժիմով առերեսվելով Արցախի շրջափակման սոցիալ-տնտեսական հետևանքները կրող քաղաքացիների հետ և խորապես գնահատելով ու գիտակցելով նրանց առջև ծառացած խնդիրներն ու դրանց լուծմանն աջակցելու պետության ողջամիտ պարտականությունը, Արցախի Հանրապետության կառավարության և Ազգային ժողովի պատգամավորների ակտիվ մասնակցությամբ մշակվել ու այսօր ընդունվել է Արցախի շրջափակման սոցիալ-տնտեսական հետևանքները մեղմելուն ուղղված 8-րդ միջոցառումը, որով 2023թ. մայիս ամսվա համար 40.000 դրամի չափով դրամական աջակցություն է ցուցաբերվելու Արցախի Հանրապետությունում փաստացի բնակվող, աշխատանք չունեցող կամ եկամուտ չստացող յուրաքանչյուր անձի՝ այդ թվում երեխաներին:

Աջակցությունը միջոցառման շահառուներին ողջամիտ ժամկետում հասցնելու համար գործընթացը կազմակերպվելու է հետևյալ կերպ.

ա/ Կենսաթոշակ և (կամ) ամենամսյա պարգևավճար ստացող անձին աջակցությունը վճարվելու է՝

1) կանխիկ եղանակով՝ «Արցախփոստ» փակ բաժնետիրական ընկերության մասնաճյուղերի միջոցով, եթե նրա կենսաթոշակը կամ ամենամսյա պարգևավճարը վճարվում է կանխիկ եղանակով.

2) անկանխիկ եղանակով՝ «Արցախբանկ» փակ բաժնետիրական ընկերությունում բացված հաշվի համարին փոխանցելու միջոցով, եթե նրա կենսաթոշակը կամ ամենամսյա պարգևավճարը վճարվում է անկանխիկ եղանակով։

բ/ Փաստացի Արցախի Հանրապետությունում գտնվող՝ 2020թ. 44-օրյա պատերազմի հետևանքով տեղահանված քաղաքացիներին աջակցությունը վճարվելու է՝

1) կանխիկ եղանակով՝ «Արցախփոստ» փակ բաժնետիրական ընկերության մասնաճյուղերի միջոցով, կամ

2) անկանխիկ եղանակով՝ «Արցախբանկ» փակ բաժնետիրական ընկերությունում բացված հաշվի համարին փոխանցելու միջոցով, եթե նրա ամենամսյա դրամական աջակցությունը վճարվում է անկանխիկ եղանակով՝ «Արցախբանկ» փակ բաժնետիրական ընկերությունում բացված հաշվի համարին փոխանցելու միջոցով։

գ/ Արցախի Հանրապետության համայնքներում /բացառությամբ շրջկենտրոնների և Ստեփանակերտ քաղաքի/ բնակվող անձանց աջակցությունը վճարվելու է կանխիկ եղանակով՝ «Արցախփոստ» փակ բաժնետիրական ընկերության մասնաճյուղերի միջոցով։

դ/ Ստեփանակերտ քաղաքում և Արցախի Հանրապետության շրջանների կենտրոններում փաստացի բնակվող անձանց աջակցությունը տրամադրվելու է առցանց դիմումի հիման վրա, որը պետք է ներկայացվի Արցախի Հանրապետության սոցիալական զարգացման և միգրացիայի նախարարության պաշտոնական՝ www.mss.nkr.am կայքէջում նախատեսված միջավայրից։

Առցանց դիմումում պետք է նշվի աջակցության վճարման նախընտրելի եղանակը։

Անչափահաս կամ խնամակալության տակ գտնվող անձի համար առցանց դիմումը ներկայացվում է նրա ծնողի կամ խնամակալի կողմից։

Իրազեկում ենք, որ աջակցության գումարը չի կարող արգելադրվել (հանդիսանալ արգելանքի առարկա), բռնագանձվել կամ հաշվանցվել շահառուի պարտավորությունների դիմաց:

Սոցիալական աջակցության ծրագրի գործնական իրացման կարգի ու առանձնահատկությունների վերաբերյալ հարցեր առաջանալու դեպքում քաղաքացիները Ստեփանակերտ քաղաքում կարող են դիմել ԱՀ սոցիալական զարգացման և միգրացիայի նախարարություն, իսկ շրջկենտրոններում՝ միասնական սոցիալական ծառայության տարածքային բաժիններ:

Լրահոս
«ԱԼՖԱ-ՖԱՐՄ» դեղագործական ընկերությունը և «ՆԱԶԻԿ ԱՎԴԱԼՅԱՆ» ՍՊՈՐՏԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ»-ը համագործակցության հուշագիր են կնքել
12:36
«ԱԼՖԱ-ՖԱՐՄ» դեղագործական ընկերությունը և «ՆԱԶԻԿ ԱՎԴԱԼՅԱՆ» ՍՊՈՐՏԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ»-ը համագործակցության հուշագիր են կնքել
Եղանակը Հայաստանում
09:07
Եղանակը Հայաստանում
Իրանում բավարարված են TRIPP-ի գործընթացի թափանցիկությամբ և տնտեսական հնարավորություններով․ ԱԳՆ նախարար
18:56
Իրանում բավարարված են TRIPP-ի գործընթացի թափանցիկությամբ և տնտեսական հնարավորություններով․ ԱԳՆ նախարար
Ազգային ժողով - Կառավարություն հարցուպատասխան. Ուղիղ
16:50
Ազգային ժողով – Կառավարություն հարցուպատասխան. Ուղիղ
Անազատության մեջ պահվող գորշ արջերը տեղափոխվել են ապաստարան. ԲԸՏՄ
16:39
Անազատության մեջ պահվող գորշ արջերը տեղափոխվել են ապաստարան. ԲԸՏՄ
Փաշինյանը չի «անոնսել» ադրբեջանցի զինծառայողի հանձնումը Բաքվին․ մանիպուլյատիվ լուսաբանում մամուլում
16:14
Փաշինյանը չի «անոնսել» ադրբեջանցի զինծառայողի հանձնումը Բաքվին․ մանիպուլյատիվ լուսաբանում մամուլում
Նիկոլ Փաշինյանը վաղը կմեկնի Թուրքմենստան՝ մասնակցելու ԱՊՀ երկրների առաջնորդների գագաթնաժողովին
15:26
Նիկոլ Փաշինյանը վաղը կմեկնի Թուրքմենստան՝ մասնակցելու ԱՊՀ երկրների առաջնորդների գագաթնաժողովին
Բաքուն և Երևանը կորոշեն «3+3» ձևաչափով ԱԳ նախարարների նոր հանդիպման վայրը. ՌԴ ԱԳՆ
12:51
Բաքուն և Երևանը կորոշեն «3+3» ձևաչափով ԱԳ նախարարների նոր հանդիպման վայրը. ՌԴ ԱԳՆ
Ներքին համերաշխությունն ամեն հարցում իրար ձևական «ջան-ջիգյար» ասելը չէ. Գագիկ Ծառուկյանը՝ Շաքիի դեպքի մասին
12:23
Ներքին համերաշխությունն ամեն հարցում իրար ձևական «ջան-ջիգյար» ասելը չէ. Գագիկ Ծառուկյանը՝ Շաքիի դեպքի մասին
Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավներն այսուհետ հասանելի կդառնան հանրությանը 
11:38
Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավներն այսուհետ հասանելի կդառնան հանրությանը 
TRIPP նախագիծը ՀՀ-ի և Ադրբեջանի միջև ուղիղ երկաթուղային հաղորդակցություն կհաստատի. վարչապետ
16:52
TRIPP նախագիծը ՀՀ-ի և Ադրբեջանի միջև ուղիղ երկաթուղային հաղորդակցություն կհաստատի. վարչապետ
Հուսով ենք՝ Հայաստանը կշարունակի իր կառուցողական աշխատանքը ԵԱՏՄ-ում. Օվերչուկ
16:17
Հուսով ենք՝ Հայաստանը կշարունակի իր կառուցողական աշխատանքը ԵԱՏՄ-ում. Օվերչուկ
Զարդուշտ Ալիզադեի հիշողությունները. Բաքուն՝ որպես ատելության ու բռնության օջախ 1989 թվականին
15:53
Զարդուշտ Ալիզադեի հիշողությունները. Բաքուն՝ որպես ատելության ու բռնության օջախ 1989 թվականին
Ցավոք, ԵԱՏՄ-ում սկզբունքները լիարժեք չեն իրականացվում. Փաշինյան
15:18
Ցավոք, ԵԱՏՄ-ում սկզբունքները լիարժեք չեն իրականացվում. Փաշինյան
Սերժ Սարգսյանի բացակայելու արգելք խափանման միջոցը վերացվել է
14:54
Սերժ Սարգսյանի բացակայելու արգելք խափանման միջոցը վերացվել է