Տարածաշրջան

Թուրքիայում ընտրությունների անվտանգությունն ապահովելու համար ներգրավվել է 601 հազար աշխատակից

Թուրքիայի ներքին գործերի նախարար Սուլեյման Սոյլուն հայտարարել է, որ այսօր երկրում ընթացող համապետական ընտրությունների անվտանգությունն ապահովելու նպատակով ներգրավված է 601 հազար անվտանգության աշխատկից։ Ինչպես տեղեկացնում է թուրքական պետական TRT հեռուստաընկերության լրատվական ծառայությունը, այս մասին Սոյլուն ասել է Ստամբուլում քվեարկությանը մասնակցելուց հետո լրագրողների հետ ունեցած զրույցում։ Թուրք պաշտոնյան ընդգծել է, որ ընտրությունների անվտանգությանն առնչվող միջոցառումները մինչև այժմ իրականացրել են երեք փուլով, որոնցից առաջինը՝ ընտրություններից առաջ, երկրորդը՝ այսօր՝ քվեարկության օրը, երրորդը՝ ընտրություններից հետո։ Նա ուշադրություն է հրավիրել այն բանին, որ 2018 թվականին կայացած ընտրությունների նախընտրական փուլում արձանագրվել է 311 միջադեպ, իսկ այս տարի՝ 280։

Սուլեյման Սոյլուն հայտնել է, որ Թուրքիան ընտրությունների անցկացման մեծ փորձ ունի սկսած 1833 թվականից, ինչպես նաև ըմբռնում՝ ընտրությունների անվտանգության առումով: Նրա խոսքով՝ Թուրքիայի 601 հազար անվտանգության աշխատակիցներ հերթապահում են, և նրանք կապահովեն գործընթացի անվտանգությունը մինչև ընտրությունների ավարտը։ Նա միևնույն ժամանակ ասել է, որ գործընթացի անվտանգության ապահովման նպատակով ներգրավված են 79 ուղղաթիռ և 8 ինքնաթիռ։

Թուրքիայի ներքին գործերի նախարարը հավելել է, որ ընտրությունների անվտանգության համար անհրաժեշտ բոլոր միջոցները ձեռնարկվել են օրեր առաջ։

Թիվ 1

Recent Posts

ԱՄՆ-ն ու ՌԴ-ն համեմատելիս պետք է հրաժարվենք էմոցիաներից ու գնահատենք չափելի ցուցանիշները

«Հանուն հանրապետության» կուսակցության նախագահ Արման Բաբաջանյանը գրել է. ԱՄՆ-ն ու Ռուսաստանը համեմատելիս պետք է հրաժարվենք…

11 hours ago

«Խաղաղության օրակարգը Վենսի այցի կենտրոնում»

Հայաստանի ԳԽ և ԼՂ ԱԺ նախկին պատգամավոր Վահրամ Աթանեսյանը «Ֆեյսբուքի» իր էջում գրել է․ Վենսի…

12 hours ago

Մինչև 2046թ. ատոմակայանի վերաբերյալ պետք է կայացվեն որոշումներ. վարչապետ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է Մեծամորի ատոմակայանի գործունեության ժամկետներին։ «Մենք գտնվում ենք Մեծամորի ատոմակայանի…

15 hours ago

Ռուսաստանից Ադրբեջանի տարածքով Հայաստան հացահատիկի մատակարարումները կանոնավոր են դարձել

Ռուսական հացահատիկի մատակարարումները Հայաստան «Ռուսական երկաթուղիներ» ընկերության ենթակառուցվածքների միջոցով դարձել են կանոնավոր։ Այս մասին հայտարարել…

15 hours ago

Նարեկ Կարապետյանը սխալ է․ ԱՄՆ փոխնախագահին Ծիծեռնակաբերդի հուշահամալիր ուղեկցել է ԿԳՄՍ նախարարը

«Մեր ձևով» շարժման համակարգող Նարեկ Կարապետյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է, թե «ՀՀ ոչ մի…

16 hours ago

Նախորդ տարվա ընթացքում ՀԱԷԿ-ում արտադրվել է 2915 մլն կՎտժ էլեկտրաէներգիա

Հայկական ատոմային էլեկտրակայանում ամփոփվել են տարեկան տվյալները՝ 2025 թվականին արտադրված և առաքված էլեկտրաէներգիայի վերաբերյալ: Ըստ…

16 hours ago