Աշխարհ

Պատրաստ ենք Ուկրաինայում խաղաղությունը քննարկել միայն Զելենսկու առաջարկած 10 կետի հիման վրա. Իտալիայի ԱԳՆ

Իտալիայի արտաքին գործերի նախարար Անտոնիո Տայանին հայտարարել է, որ երկիրն Ուկրաինայի հակամարտության կարգավորման հարցը կքննարկի միայն նախագահ Վլադիմիր Զելենսկու առաջարկած 10 կետերի հիման վրա։ Նախօրեին Ուկրաինայի ղեկավարն աշխատանքային այցով եղել է Հռոմում, գրում է kommersant.ru-ն։

«Իտալիան պատրաստ է լսել ցանկացած առաջարկ, որը կարող է վերջ դնել հակամարտությանը, բայց մեր դիրքորոշումը պարզ է. մենք աջակցում ենք Զելենսկու խաղաղության առաջարկի 10 կետին։ Ոչ ոք չի պատկերացնում լուծում, որը Կիևը չի կիսում։ Հակառակ դեպքում մենք կխոսեինք ոչ թե  խաղաղության, այլ Ուկրաինայի պարտության մասին»,- ասել է Անտոնիո Տայանին La Stampa թերթին տված հարցազրույցում։

Վլադիմիր Զելենսկու «խաղաղության բանաձևը»՝ բաղկացած 10 կետից, ներկայացվել է 2022 թվականի նոյեմբերին։ Դրա կետերից են ռուսական զորքերի դուրսբերումը, Ուկրաինայի տարածքային ամբողջականության վերականգնումը, միջուկային անվտանգությունը, բոլոր գերիների ազատ արձակումը։ Մոսկվան մերժել է առաջարկվող ծրագիրը։

Թիվ 1

Recent Posts

Մոսկվան ու Երևանը բանակցություններ կսկսեն ՀՀ-ի երկաթուղիների երկու հատվածի վերականգնման շուրջ. Օվերչուկ

Մոսկվան ու Երևանը բանակցություններ կսկսեն Հայաստանի երկաթուղիների երկու հատվածի վերականգնման շուրջ, որոնք կապված են Ադրբեջանի…

2 hours ago

Օդի ջերմաստիճանը կբարձրանա 5-8 աստիճանով

Փետրվարի 13-ի գիշերը և առավոտյան հանրապետության առանձին ավտոճանապարհներին սպասվում է մերկասառույց։ Փետրվարի 13-15-ին գիշերը և…

3 hours ago

Վրաստանը սահմանափակում է հին մեքենաների ներմուծումը

Վարչապետ Իրակլի Կոբախիձեն հայտարարել է վեց տարուց ավելի առաջ արտադրված մեքենաների ներմուծման արգելքի մասին: Համապատասխան…

3 hours ago

Մխիթարյանը կլինի երիտասարդացող «Ինտերի» միակ բացառությունը

«Ինտերի» սեփականատերերը պատրաստ են թույլ տալ ակումբի ղեկավարությանը՝ նոր պայմանագիր առաջարկել Հենրիխ Մխիթարյանին։ Ըստ իտալական…

4 hours ago

Ուրախ էինք Հայաստանում ողջունել ամերիկյան տեխնոլոգիական ընկերությունների ղեկավարներին. ՀՀ-ում ԱՄՆ դեսպանություն

ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունից հայտնում են, որ ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի Հայաստան կատարած պատմական այցին…

4 hours ago

Սիրելինե՛րս, դուք սկսել եք «Մահ կամ ազատություն»-ից, ավարտել 004 շրջաբերականով. Ռուբինյանը՝ ՀՅԴ-ին

Քննարկում ենք ըստ երևույթին երկու փոխկապակցված հարց, որոնք տարօրինակ կերպով փոխկապակցվել են այսօր՝ Հեռուստատեսության և…

4 hours ago