Երևանի քաղաքապետարանից հայտնում են.
🔷Նոր կառուցված ճանապարհներն սպասարկելու առնչությամբ զեկուցվել է, որ ամբողջությամբ փոխվելու է աշխատանքի մեթոդաբանությունը: Այսուհետ փոսալցման, գծանշման, նշանների տեղադրման ու հենապատերի փոփոխման համար առանձին մրցույթներ չեն լինելու. ամբողջ գործընթացն իրագործելու է «Ճանշինը»:
Հանձնարարվել է վերանայել գծանշման պահանջները՝ ապահովելով բարձրորակ նյութերի օգտագործում, ինչի շնորհիվ արվածը կծառայի ավելի երկար:
🔷Երևանի քաղաքապետարանը Կադաստրի կոմիտեի հետ կճշգրտի մայրաքաղաքի սահմանները: Հանձնարարվել է այս և քաղաքաշինական մյուս ծրագրերում աշխատանքները կազմակերպել մեկ ընդհանուր սկզբունքով՝ օգտագործելով էլեկտրոնային GIS (աշխարհագրական տեղեկատվական համակարգ) համակարգը:
Կադաստրի կոմիտեի հետ համայնքը կքննարկի նաև Կոնդ թաղամասի բնակիչների տների և հարակից տարածքների սահմանների ճշգրտման ու չափագրման խնդիրը:
🔷Երևանի բնակֆոնդի թարմացման, վթարային շենքերի վերականգնման նպատակով համայնքը կհամագործակցի կառուցապատողների հետ: Շահագրգռությունը մեծացնելու նպատակով առաջարկվել է դիտարկել ոչ թե մեկ շենքի, այլ բակի տրամաբանությունը, որը կներառի մի քանի շենք և հնարավորություն կտա բնակիչներին հարմարավետ տարբերակով բարելավելու իրենց բնակարանային պայմանները:
🔷Համայնքային մանկապարտեզներում նախատեսվում է ներդնել երկարօրյա ծառայություն, ինչն աշխատող ծնողներին հնարավորություն կտա երեխաներին վերցնել աշխատանքային ժամերից հետո: Թե որ ծառայությունը ինչ սկզբունքով կմատուցվի՝ հավելյա՞լ վճարով, թե՞ այլ տրամաբանությամբ, քաղաքային իշխանությունը դեռ կքննարկի:
🔷Վարչական շրջանների ղեկավարները ներկայացրել են այգիների, բակային տարածքների բարեկարգման ու հիմնանորոգման աշխատանքների ու ծավալուն ծրագրերի ընթացքը:
Հաշվի առնելով քաղաքում օդի աղտոտվածության մակարդակը՝ հանձնարարվել է որպես պարտադիր պահանջ սահմանել շինարարական աշխատանքների ընթացքում փոշու որսիչ ցանցերի առկայությունը և իրականացնել խիստ հսկողություն:
🔷Գործարկման է պատրաստ քաղաքապետարանի կողմից իրականացվող նախագծերի վերաբերյալ բնակիչների կարծիքները գրանցելն ապահովող առցանց հարթակը: Հանձնարարվել է այդ հարթակում նոր առաջարկներ ներկայացնելու հնարավորություն ստեղծել:
Ստեփանավանի, Դիլիջանի, Ճամբարակի, Գավառի, Հրազդանի, Աշոցքի և Ախուրյանի տարածաշրջաններում ձյուն է տեղում։ Միջպետական և հանրապետական…
Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի նախագիծը համաձայնեցված է և սպասում է ստորագրման, հայտարարել է…
Մեկնարկել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի պաշտոնական այցը Բրազիլիա։ Կայացել է Հայաստանի ԱԳ նախարար…
Այս պահին տեղի է ունենում Միացյալ Նահանգների և Ուկրաինայի նախագահներ Դոնալդ Թրամփի և Վոլոդիմիր Զելենսկու…
Ռուսաստանն ու Ուկրաինան ռազմագերիների փոխանակում են անցկացրել, որի շրջանակներում ուկրաինական գերությունից վերադարձել է 175 ռուս…
Եվրամիությունը մտադիր չէ դադարեցնել Ուկրաինային զենքի մատակարարումը, չնայած այն հանգամանքին, որ Ռուսաստանը դա դիտարկում է…