Հասարակություն

Վերմիշյանը դատապարտվեց 8 տարվա ազատազրկման

ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախկին նախագահ Վահագն Վերմիշյանը դատապարտվեց 8 տարի ազատազրկման:

Այս մասին հայտնել է  նրա փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևը՝ նշելով, որ դատավճիռը բողոքարկվելու է վերաքննիչ դատարան, իսկ կալանքի որոշման դեմ գանգատ է ներկայացվել եվրոպական դատարան:

Նշենք, որ Վերմիշյանը մեղադրվում է պաշտոնեական լիազորությունները չարաշահելու, ձեռնարկատիրական գործունեությանն ապօրինի մասնակցելու, առանձնապես խոշոր չափով կաշառք ստանալու եւ խարդախություն կատարելու համար։ Ըստ մեղադրանքի՝ Քաղաքաշինության կոմիտեի նախկին նախագահը 2019թ. հոկտեմբերի 23-ին իր աշխատասենյակում տեղի ունեցած հանդիպման ժամանակ պայմանավորվածություն է ձեռք բերել մի քանի շինարարական ընկերությունների սեփականատիրոջը «Հայաստանի վաստակավոր շինարարի» կոչման ներկայացնելու համար՝ դրա դիմաց որպես կաշառք ստանալով 2 միլիոն 379 հազար 950 դրամին համարժեք 5000 ԱՄՆ դոլար գումար եւ շուրջ 2 միլիոն 300 հազար ՀՀ դրամին համարժեք շինանյութ։ Գործը դատարանում է։ 

Վերմիշյանից բացի՝ սույն գործով ամբաստանյալի կարգավիճակ ունի եւս 7 անձ՝ Վազգեն Վոլոդյայի Պողոսյանը, Գագիկ Շաղաբեկի Գալստյանը, Ջոն Սուրենի Ֆարխոյանը, Ռազմիկ Հրաչիկի Խուրշուդյանը, Մուշեղ Սերգեյի Ավետիսյանը, Էլեն Վանիկի Գրիգորյանը, Վրեժ Տիգրանի Ասրյանը։

ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախկին նախագահ Վահագն Վերմիշյանը պաշտոնին նշանակվել էր 2019թ. մարտի 21-ին՝ Կառավարության որոշմամբ: Մինչ այդ՝ 2017-2018թթ., եղել էր Երեւանի քաղաքապետի խորհրդական։ 2014-2017թթ.՝ ՌԴ Օրյոլ մարզի գլխավոր ճարտարապետ։

Թիվ 1

Recent Posts

Գիշերը ՌԴ-ի երկնքում խոցվել է Ուկրաինայի ԶՈւ-ի 126 անօդաչու թռչող սարք. ՌԴ ՊՆ

Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ մարտի 15-ի գիշերը ՀՕՊ ուժերն աշխատել են Վոլգոգրադի, Վորոնեժի,…

12 hours ago

Պետք է շարունակենք ճնշումը Պուտինի վրա․ Սթարմեր

ՄԹ վարչապետ Քիր Սթարմերը X-ի էջում գրել է, որ այսօր խոսել է համաշխարհային առաջնորդների հետ…

13 hours ago

Ուկրաինական զորքերը Կուրսկի շրջանում շրջափակված չեն․ Զելենսկի

Ուկրաինական զորքերը Կուրսկի շրջանում շրջափակված չեն, Պոկրովսկու ուղղությամբ իրավիճակը կայունացել է։ Այս մասին հայտարարել է…

15 hours ago

Այս պատմական քայլը կամրապնդի կայունության կամուրջները․ ԱՄԷ ԱԳՆ

Արաբական Միացյալ Էմիրությունները ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի՝ խաղաղ բանակցությունների ավարտի մասին հայտարարությունը և հույս…

16 hours ago

Գևորգ Պապոյանն այցելել է «Շինցեմենտ» ՍՊԸ, շրջել է արտադրամասերով

ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը մարտի 15-ին այցելել է Արարատի մարզում գործող «Շինցեմենտ» ՍՊԸ։ Այցին…

17 hours ago

Վարչապետը ներկա է գտնվել պողպատե ամրանների արտադրությամբ զբաղվող գործարանի բացմանը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն Արարատ համայնքում ներկա է գտնվել «Ջի Թի Բի Սթիլ» ընկերության պողպատե ամրանների…

18 hours ago