Լրահոս 24/7

ԱՄՆ-ն Հայաստանին առաջարկում է «ռուսներին դուրս քշել» իր տարածքից. Լավրով

Ռուսաստանը Հայաստանին ուղղված ԱՄՆ-ի առաջարկը՝ «ռուսներին դուրս քշել իր տարածքից», համարում է բացահայտ սադրանք։

Այս մասին ասել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը «Царьград» հեռուստաալիքին տված հարցազրույցում, որը չորեքշաբթի օրը հրապարակվել է ՌԴ դիվանագիտական գերատեսչության կայքում։

«Ես խորը ճգնաժամ չեմ տեսնում հետխորհրդային տարածքում ինտեգրացիոն գործընթացներում։ ԱՊՀ-ում կարևոր կապեր են պահպանվում ինչպես տնտեսական համագործակցության շրջանակներում, քանի որ գործում է ԱՊՀ ազատ առևտրի գոտին, այնպես էլ ժամանակակից մարտահրավերների ու սպառնալիքների (ահաբեկչություն, ծայրահեղականություն, թմրամիջոցների ապօրինի շրջանառություն, կազմակերպված հանցագործություն) դեմ պայքարի, ինչպես նաև հումանիտար ոլորտում։

Մեր ինտեգրացիոն ասոցիացիաների առանձին անդամների միջև նկատվող «շփումները» բնական են»,- ասել է Լավրովը։

Հարցին՝ կարծում է ԱՄՆ-ն և նրա դաշնակիցները կկարողանա՞ն «ապակայունացնել» իրավիճակը, ՌԴ ԱԳ նախարարը պատասխանել է.

«Նրանք դա ցանկանում են և ակտիվորեն անում են դա։ Ես գիտեմ, որ հայերին ասում են (մենք նման տեղեկություն ունենք), եկեք մեզ մոտ, ռուսներին քշեք ձեր տարածքից, սահմանապահներին նույնպես, հանեք ռազմաբազան, ամերիկացիները կօգնեն ապահովել անվտանգությունը։ Բացահայտ սադրանք է։ Սա էլ դիվանագիտություն չէ»։

Թիվ 1

Recent Posts

Այսօր գարնանային գիշերահավասարի օրն է

Այսօր գարնանային գիշերահավասարի օրն է և աստղագիտական գարնան սկիզբը։ Վաղվանից սկսած մինչև սեպտեմբերի 22-ը ցերեկվա…

4 minutes ago

Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը կգործուղվի ԱՄՆ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ, ՀՀ արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը կգործուղվի Ամերիկայի Միացյալ Նահանգներ: «Համաձայն «Կառավարության…

19 minutes ago

Ուկրաինայի սահամանդրությունը խանգարում է խաղաղության համաձայնագրին․ Շոյգու

Ռուսաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Սերգեյ Շոյգուն նախազգուշացրել է Կիևում առկա դժվարությունների մասին՝ խաղաղության համաձայնագրերի հասնելու…

31 minutes ago

Աղմուկը «կերավ» Արցախը. Հայաստանի մարտահրավերը

Շատ քչերը հասկացան, թե քառասունչորսօրյա պատերազմից հետո Արցախի Ազգային ժողովի նախագահ Արթուր Թովմասյանն ինչու՞ հրապարակայնացրեց,…

44 minutes ago

ՀՀ-ն ՄԱԿ-ում ՀՀ ներկայացուցչությանը կից պաշտպանության հարցերով կցորդ կունենա

Երևանը Միավորված ազգերի կազմակերպությունում Հայաստանի Հանրապետության մշտական ներկայացուցչությանը կից Հայաստանի Հանրապետության պաշտպանության հարցերով կցորդ կունենա։…

55 minutes ago

ՀՀ-ն շարունակում է առաջ մղել խաղաղության օրակարգը. Գրիգորյան

«ՀՀ-ն շարունակում է առաջ մղել խաղաղության օրակարգը»,- հայտարարել է ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը։ Նրա խոսքով,…

1 hour ago