Լրահոս 24/7

Հայաստանը կողմ է ցանկացած ենթակառուցվածքի զարգացմանը․ Քերոբյան

ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանի խոսքով՝ Հայաստանը կողմ է ցանկացած ենթակառուցվածքի զարգացմանը։

Այս մասին նա այսօր ասաց Ազգային ժողովում՝ լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ՝ պատասխանելով հարցին՝ ո՞ր կազմակերպություններն են իրականացնելու մաքսային ծառայության վերահսկողություն Նախիջևանով երկաթուղային գծի բացման դեպքում, որի մասին խոսել էր Շառլ Միշելը՝ ասելով երկաթգծի բացման դեպքում դիմելու են միջազգային մաքսային կազմակերպություններին:

«Աշխարհում կան շատ հայտնի կազմակերպություններ, դրանցից մեկը նախատեսված էր Վրաստանի և Աբխազիայի դեպքում կարգավորումներ իրականացնելու համար, շվեյցարիական ընկերություն էր, բայց կան նաև ֆրանսիական և մի շարք այլ ընկերություններ, որոնց տրված փաստաթղթերը մեծ վստահություն են վայելում ամբողջ աշխարհում։

Այդ ընկերություններից պետք է լինի։ Աբխազիայի դեպքում սխեման հետևյալն էր․ ելքի ու մուտքի հատվածում պետք է ընկերության զննման կետեր դրվեին, որոնք կփոխարինեն մաքսատան ֆունկցիային, և իրենք կատարեին ամբողջ ընթացքը։ Բայց դա չաշխատեց, ու մենք հիմա չենք կարողանում երկաթուղային բեռնափոխադրումներ իրականացնել Աբխազիայի տարածքով»,- ասաց Քերոբյանը:

Նրա խոսքով՝ ենթակառուցվածքների զարգացումը Հայաստանի համար կարևոր է, քանի որ 30 տարի թե՛ ֆիզիկական առումով, այսինքն՝ դպրոցներ, ճանապարհներ, թե՛ ոչ ֆիզիկական՝ գիտություն, կրթություն, մշակույթ, որևէ ներդրումներ չի արվել։

«Մենք բավական մեծ պոտենցիալ ունենք այս մասով և չնայած մասշտաբային ներդրումներ ենք անում ենթակառուցվածքների մեջ, բայց նախորդ 30 տարում դրանք չեն եղել։ Հիմա խոշոր ներդրումների կարիք ունենք, շտապում ենք բոլոր ուղղություններով ներդրումներ անել և անում ենք»,- ընդգծեց նախարարը:

Հարցին՝ եթե Աբխազիայի օրինակը չի աշխատել, դա կգործի՞ Հայաստանի դեպքում, նա նշեց. «Եթե հույս չլիներ, որ կաշխատի, այդ մասով բանակցություններ չէին իրականացվի»։

Թիվ 1

Recent Posts

Թուրքիայում Արթուր Դավթյանը դուրս է եկել եզրափակիչ

Թուրքիայի Անթալիա քաղաքում ընթացող սպորտային մարմնամարզության աշխարհի գավաթի խաղարկության երրորդ փուլի մրցաշարում Օլիմպիական խաղերի արծաթե…

9 hours ago

ՄԱԿ-ի խաղաղապահների տարբերակը չի դիտարկվում

ՄԱԿ-ը չի կարող ապահովել Ուկրաինայի անվտանգությունը, ուստի խաղաղապահների հետ կապված այս տարբերակը չի դիտարկվում։ Այս…

10 hours ago

Fastex-ը՝ Հայաստանի համալսարաններում. Future Economy Summit

Fastex-ը Future Economy Summit-ի շրջանակում հայտարարել է 20,000 FTN-ին համարժեք ՀՀ դրամ մրցանակային ֆոնդով մրցույթի…

10 hours ago

Միջազգային օլիմպիական կոմիտեի նոր ղեկավար է ընտրվել Քիրստի Քովենտրին

Միջազգային օլիմպիական կոմիտեի նոր ղեկավար է ընտրվել Քիրստի Քովենտրին։ Նա բազմակի օլիմպիական չեմպիոն է և…

10 hours ago

Մաքգրեգորը ուզում է դառնալ Իռլանդիայի հաջորդ նախագահը

UFC-ի երկու քաշային կարգերում նախկին չեմպիոն, իռլանդացի Քոնոր Մաքգրեգորը մտադիր է դառնալ Իռլանդիայի հաջորդ նախագահը:…

10 hours ago