«Եվրամիությունը մտադիր չէ խոչընդոտել Հնդկաստանի, Չինաստանի և այլ երկրների զարգացումը, բայց միայն այն դեպքում, եթե դա չհակասի եվրոպական շահերին ու արժեքներին», – այս մասին չորեքշաբթի օրը Բրյուսելի և Պեկինի հարաբերություններին նվիրված իր բլոգում գրել է ԵՄ արտաքին քաղաքականության ծառայության ղեկավար Ժոզեպ Բորելը։














