Հերոսածին մայրը պետք է անհապաղ ազատ արձակվի: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ՀՀ մարդու իրավունքների պաշտպան, «Թաթոյան» հիմնադրամի նախագահ Արման Թաթոյանը՝ անդրդառնալով Աշոտ Փաշինյանի ենթադրյալ առևանգման գործով ձերբալված Գայանե Հակոբյանի ազատազրկմանը։
«Ինչո՞ւ եք ազատությունից զրկել պատերազմում հերոսաբար ընկած զինվորի մորը: Ազատությունից զրկելու այս ի՞նչ «անհաղթահարելի անհրաժեշություն» է հայտնաբերվել. ինչ լինի, միանգամից ձերբակալում կամ կալանք:
Ինչո՞ւ Եռաբլուրում բացարձակ անթույլատրելի վերաբերմունքով, բացահայտ նսեմացումով բերման ենթարկվեցին զոհված զինծառայողների ծնողները: Դեռ բավական չէ մի հատ էլ վարչական վարույթներ հարուցվեցին ծնողների նկատմամբ` նրանց քաշքշելով դատական գործընթացներով` առանց որևէ ոստիկանի պատասխանատվության:
Բացահայտ է, որ ձերբակալումն է, որ ավելի նպաստեց ատելության խոսքի աճին ու վիրավորանքներին, ավելի խորացրեց մարդկանց պառակտումը:
Չե՞ք տեսնում ինչ է կատարվում, ի՜նչ բացարձակ վիրավորանքների են ենթարկվում Հայրենիքին ամենաթանկը տված Հերոսածին ծնողները, անարգվում է զոհված զինծառայողների հիշատակը իրական ու կեղծ էջերից, ի՜նչ աստիճան են արժեզրկվում պետության ամրության հիմնարար երաշխիքները` բարոյական արժեքները:
Իշխանությունն է գլխավոր պատասխանատուն երկրում առկա վիճակի համար: Հանձնարարե´ք ձեր անդամներին ու կողմնակիցներին անհապաղ դադարեցնել վիրավորանքների ու ատելության խոսքի ահագնացած ալիքը, «կրակի վրա յուղ» լցնելը:
Քրեական վարույթ է նախաձեռնված թո´ղ վարույթը տարվի ու եթե իրավական որակվող արարք է, թո´ղ հանգամանքները պարզվեն: Ինչո՞ւ եք ավելի խորացնում լարվածությունը:
Մյուս որևէ հարցի այս խնդրի հետ կապված այս գրառումով հատուկ չեմ անդրադառնում»,- գրել է Թաթոյանը:
Թուրքիայի Անթալիա քաղաքում ընթացող սպորտային մարմնամարզության աշխարհի գավաթի խաղարկության երրորդ փուլի մրցաշարում Օլիմպիական խաղերի արծաթե…
https://youtube.com/watch?v=y-d4XZLOIJ8&si=eGPLcpRZXx2WKvVU
ՄԱԿ-ը չի կարող ապահովել Ուկրաինայի անվտանգությունը, ուստի խաղաղապահների հետ կապված այս տարբերակը չի դիտարկվում։ Այս…
Fastex-ը Future Economy Summit-ի շրջանակում հայտարարել է 20,000 FTN-ին համարժեք ՀՀ դրամ մրցանակային ֆոնդով մրցույթի…
Միջազգային օլիմպիական կոմիտեի նոր ղեկավար է ընտրվել Քիրստի Քովենտրին։ Նա բազմակի օլիմպիական չեմպիոն է և…
UFC-ի երկու քաշային կարգերում նախկին չեմպիոն, իռլանդացի Քոնոր Մաքգրեգորը մտադիր է դառնալ Իռլանդիայի հաջորդ նախագահը:…