Հայաստանում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության դեսպան Ֆան Յունի հրավերով՝ ՀՀ երրորդ նախագահ, ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանը ս.թ. մայիսի 19-ին այցելել է դեսպանություն: Այս մասին տեղեկացնում են ՀՀ երրորդ նախագահի գրասենյակից՝ նշելով, որ այս մասին քիչ առաջ իր պաշտոնական կայքում տեղեկատվություն է տարածել Չինաստանի դեսպանությունը:
«Ս.թ. մայիսի 19-ին ՀՀ երրորդ նախագահ, ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանը Հայաստանում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության դեսպան Ֆան Յունի հրավիրով այցելել է դեսպանություն և բարեկամական զրույց ունեցել: Հանդիպմանը ներկա է եղել ՀՀ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցություն ղեկավար, ՀՀԿ ԳՄ անդամ Հայկ Մամիջանյանը:
Դեսպան Ֆունը հանգամանորեն ներկայացրել է ՉԺԿ Կենտրոնական կոմիտեի գլխավոր քարտուղար, ՉԺՀ նախագահ Սի Ծինփինի կողմից առաջադրված գլոբալ զարգացման, գլոբալ անվտանգության և գլոբալ քաղաքակրթության նախաձեռնությունները։
Նա ընդգծել է Սերժ Սարգսյանի կարևոր ներդրումը հայ- չինական հարաբերությունների զարգացման գործում, ինչպես նաև նրա մեծ աջակցությունը Հայաստանի Հանրապետությունում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության դեսպանության նոր շենքի կառուցման գործում։ Դեսպանը հույս է հայտնել, որ Սերժ Սարգսյանը այսուհետ ևս կշարունակի նպաստել երկկողմ հարաբերությունների զարգացմանը, միջկուսակցական փոխանակումների ակտիվ առաջմղմանը, ինչպես նաև երկու երկրների հարաբերություններում նոր հաջողությունների շարունակական ձեռքբերմանը։
Սերժ Սարգսյանը բարձր է գնահատել Մարդկության միասնական ճակատագրով համայնքի կառուցման հայեցակարգը և երեք հիմնական նախաձեռնությունները, որոնք առաջադրվել են ՉԺԿ Կենտրոնական կոմիտեի գլխավոր քարտուղար Սի Ծինփինի կողմից, կիսել իր տպավորությունները չինական առանձնահատկությամբ արդիականացման ձեռքբերումների մասին, ջերմորեն հիշել իր այցերը Չինաստան և չինացի գործընկերների հետ համատեղ աշխատանքը։
Նախագահ Սարգսյանն իր պատրաստակամությունն է հայտնել շարունակել ամրապնդել փոխգործակցությունը պետական կառավարման ոլորտում և նպաստել Հայաստանի ու Չինաստանի միջև հարաբերությունների զարգացմանը։Սերժ Սարգսյանը զրուցակցի հետ կիսել է Հայաստանի ներքաղաքական իրավիճակի վերաբերյալ իր գնահատականները, ինչպես նաև անդրադարձել տարածաշրջանային աշխարհաքաղաքական վերջին զարգացումներին»։
Թուրքիայի Անթալիա քաղաքում ընթացող սպորտային մարմնամարզության աշխարհի գավաթի խաղարկության երրորդ փուլի մրցաշարում Օլիմպիական խաղերի արծաթե…
https://youtube.com/watch?v=y-d4XZLOIJ8&si=eGPLcpRZXx2WKvVU
ՄԱԿ-ը չի կարող ապահովել Ուկրաինայի անվտանգությունը, ուստի խաղաղապահների հետ կապված այս տարբերակը չի դիտարկվում։ Այս…
Fastex-ը Future Economy Summit-ի շրջանակում հայտարարել է 20,000 FTN-ին համարժեք ՀՀ դրամ մրցանակային ֆոնդով մրցույթի…
Միջազգային օլիմպիական կոմիտեի նոր ղեկավար է ընտրվել Քիրստի Քովենտրին։ Նա բազմակի օլիմպիական չեմպիոն է և…
UFC-ի երկու քաշային կարգերում նախկին չեմպիոն, իռլանդացի Քոնոր Մաքգրեգորը մտադիր է դառնալ Իռլանդիայի հաջորդ նախագահը:…