Լրահոս 24/7

Արցախը երբեք չի հրաժարվելու իր պայքարի անշեղ ուղուց. Թովմասյան

«Մի առիթով Մոսկվայի և համայն Ռուսիո պատրիարք Կիրիլն ասել է Աստված իշխանության մեջ չէ, այլ ճշմարտության: Մեր ճշմարտությունը մեկն է»,-Արցախի Հանրապետության ԱԺ արտահերթ նիստի սկզբում հայտարարեց խորհրդարանի նախագահ Արթուր Թովմասյանը և հավելեց.

«Այն է՝ 1991 թվականի դեկտեմբեի10 ին Խորհրդային Միության անկումից մի քանի օր առաջ ԼՂՀ ժողովուրդը հանրաքվեով իրացրեց և ամրագրեց անկախ պետություն ունենալու իր իրավունքը»:

Նա նաև հիշեցրեց, որ 1991 թվականի սեպտեմբերի 2-ին ԼՂՀ-ի մարզային և Շահումյանի շրջանի խորհուրդների համատեղ նիստում ընդունվել է ԼՂՀ-ի կազմավորման հռչակագիրը, որը համապատասխանում է թե՛ ԽՍՀՄ-ի օրենսդրությանը, թե՛ ժողովուրդների ինքնորաշման միջազգային իրավունքի նորմերին:

«Այսօր Հայաստանի վարչապետն անտեսելով և զրոյացնելով ԼՂՀ-ի Անկախության հռչակագիրը՝ հրապարակավ հայտարարել է, որ Հայաստանը պատրաստ է ճանաչել Ադրբեջանի 86.6 ք/կմ տարածքային ամբողջականությունը, որը, ըստ Նիկոլ Փաշինյանի, ներառում է նաև ԼՂ-ն, բայց ԼՂ հայության իրավունքների և անվտանգության հարցը պետք է քննարկվի Ստեփանակերտ-Բաքու երկխոսությամբ»,-հայտարարեց Թովմասյանը և հռետորական հարց հնչեցրեց.

«Ինչ իրավունքների, անվտանգության երկխոսության մասին կարող է խոսք լինել, երբ Ադրբեջանը 162 օր Արցախւ պահում է լիակատար շրջափակման մեջ՝շարունակելով դեռևս 1980-ականներից սկսած Արցախի էթնիկ զտման, ցեղասպանության քաղաքականությունը»:

Նա կոչ արեց աշխարհասփյուռ հայությանը, Արցախի ճակատագրով մտահոգ հանրությանը սատար կանգնել Արցախահայության՝ իր հայրենիքում խաղաղ և անկախ ապրելու և արարելու անշեղ և վճռական կամքին։

«Մենք այլևս հապաղելու ժամանակ չունենք, յուրաքանչյուր վայրկյանը թանկ է մեր ապագան փրկելու համար, յուրաքանչյուր պատգամավոր ասելիք ու անելիք ունի այս ծանր ժամանակահատվածում: Հայրենիքին ծառայելը պարտք է հայրենիքը պաշտպանելը՝ մասնագիտություն: Աստված զորավիգ Հայաստանի և Արցախի հանրապետություններին»,-հայտարարեց ԱԽ ԱԺ նախագահը:

ԱՀ ԱԺ պատգամավոր Վահրամ Բալայանն ընթերցեց խորհրդարանի ուղերձը որում ասվում է. «ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի այսօրվա մամլո ասուլիսին կատարած հայտարարությունը, որով նա վերահաստատել է իր պատրաստակամությունը՝ Արցախը ներառելու Ադրբեջանի կազմում, խիստ վրդովմունք ու զայրույթ է առաջացրել Արցախի Հանրապետությունում։Նիկոլ Փաշինյանն իր այդ հանձնառությամբ կոպտորեն խախտում է ՀՀ Անկախության հռչակագրի և Սահմանադրության ամրագրումներն Արցախի մասին․ առանձնապես՝ ՀՀ Գերագույն խորհրդի 1992 թ․ հուլիսի 8-ի որոշման հրամայական հիմնադրույթն առ այն, որ ՀՀ համար անընդունելի պետք է համարել միջազգային կամ ներպետական ցանկացած փաստաթուղթ, որտեղ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը նշված կլինի Ադրբեջանի կազմում։

Եվս մեկ անգամ վերահաստատում ենք, որ Արցախի կարգավիճակն արդեն իսկ որոշվել է 1991 թ․ դեկտեմբերի 10-ի համաժողովրդական կամարտահայտությամբ, և որևէ իշխանություն իրավասու չէ այն բեկանելու։

Մեզ համար անընդունելի և առ ոչինչ են Արցախի Հանրապետության ինքնիշխանությունը, մեր ժողովրդի ինքնորոշման իրավունքը և դրա իրացման փաստն անտեսող Նիկոլ Փաշինյանի ցանկացած հայտարարություն և դրա հիման վրա կազմված որևէ փաստաթուղթ։

Արցախը երբեք չի հրաժարվելու իր պայքարի անշեղ ուղուց։

Խորապես անհանգստացած առկա վտանգավոր իրողությամբ՝ Արցախի Հանրապետության Ազգային ժողովը կոչ է անում համայն հայությանը՝ թույլ չտալ Հայաստանի Հանրապետության օրվա իշխանությունների կողմից Հայոց հայրենիքի մի մասը՝ Արցախի Հանրապետությունը և Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքները անկլավների անվան տակ Ադրբեջանին զիջելուն ուղղված աղետալի քայլերը, ինչն անխուսափելիորեն հանգեցնելու է հայկական պետականության կորստին։

Միաժամանակ դիմում ենք Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության նախկին ու գործող նախագահներին՝ կոչ անելով դատապարտել Նիկոլ Փաշինյանի 2023 թ․ մայիսի 22-ի հայտարարությունները, այլապես ձեր լռությունը կդիտարկենք որպես ՀՀ վարչապետի հետ համաձայնության նշան»։

Թիվ 1

Recent Posts

Երեք-չորս պատերազմ անցած, տասնյակ հազարավոր զոհեր տված ժողովրդից ի՞նչ եք պահանջում

Հայաստանի ԳԽ և Արցախի ԱԺ նախկին պատգամավոր Վահրամ Աթանեսյանը «Ֆեյսբուքի» իր էջում գրել է. Լսեք,…

10 minutes ago

ԵՄ-ն կամավոր հիմունքներով հիմնադրամ կստեղծի Ուկրաինային աջակցելու համար

Եվրամիությունը կամավոր հիմունքներով քննարկում է Ուկրաինային 20-ից 40 միլիարդ եվրոյի ռազմական օգնություն ուղարկելու համար սեփական…

18 minutes ago

Ոչ մի իշխանություն չի հայտարարել, որ չի ճանաչում Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը. Սիմոնյան

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը սոցցանցի իր էջում գրել է. «Բոլոր այն ուժերը, կողմերը, քաղաքական…

34 minutes ago

Ինչու՞ է Վիտկոֆը ԱՄՆ վերադարձի ճանապարհին կանգառ ունենում Բաքվում

Հայաստանի ԳԽ և Արցախի ԱԺ նախկին պատգամավոր Վահրամ Աթանեսյանը «Ֆեյսբուքի» իր էջում գրել է. Տեղի…

51 minutes ago

Աշխատում ենք այդ հարցի լուծման համար, ցավոք սրտի՝ անհաջող. Միրզոյան

«Դատավարությունները նորմա՞լ են. իհարկե, նորմալ չեն: Մենք ինքներս հանդես ենք եկել որակումներով՝ բեմականացված, շինծու, մարդու…

1 hour ago

Համաձայնագրի տեքստում միակողմանի որևէ կարգավորում չկա. նախարար

«Համաձայնեցված տեքստում չկա որևէ դրույթ այն մասին, որ մինչև Խորհրդային Միության փլուզումը երկու երկրներում բնակված…

2 hours ago