Լրահոս 24/7

Բուհերի ուսանողները քննիչ չեն ուզում աշխատել ցածր աշխատավարձի պատճառով

ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արսեն Թորոսյանը ՔԿ փոխնախագահ Արսեն Այվազյանից հետաքրքրվել է քննիչների ծանրաբեռնվածության մասին․

«Այս ծանրաբեռնվածությունը բերելու է քննիչի՝ ոչ միայն շատ աշխատելուն, այլև քննության որակի անկմանը»,- ասել է Արսեն Թորոսյանը՝ հարցնելով, թե ճիշտ չէ՞ քննիչների աշխատավարձերը բարձրացնելու փոխարեն գումարներն ուղղել անձնակազմի ընդլայնմանը, որպեսզի միջին ծանրաբեռնվածությունը 111 գործից իջնի օպտիմալ չափի։

Արսեն Այվազյանն էլ տեղեկացրել է, որ սկսնակ քննիչի աշխատավարձն՝ ամենացածր գործակցով, մոտ 300 հազար դրամ է, հավելումներով՝ 500 հազար դրամ.

«Հաստիքների ավելացումը ծանրաբեռվածության նվազեցման չի բերում, որովհետև այս ռիսկայնությամբ գերծանրաբեռնվածության պայմաններում ունենում ենք մեծ արտահոսք և պակաս գրավչություն»։

Ըստ Այվազյանի՝ շրջանավարտները ՔԿ-ում աշխատանքի անցնելու փոխարեն ավելի բարձր աշխատավարձերով ուրիշ աշխատանքի են անցնում. «Մենք անընդհատ պրոֆեսիոնալների արտահոսք ենք ունենում»։

Նրա պարզաբանմամբ՝ այդ պատճառով են իրենք փորձում գրավչություն ապահովել։

Թիվ 1

Recent Posts

Համաշխարհային օվկիանոսի մակարդակն անսպասելիորեն բարձրացել է

Ամերիկյան տիեզերական գործակալության՝ NASA-ի մասնագետներն արձանագրել են, որ 2024 թվականին Համաշխարհային օվկիանոսի մակարդակի անսպասելի բարձրացել…

52 minutes ago

Կատարը գազ կմատակարարի Սիրիա

Կատարը հայտարարել է Հորդանանի տարածքով Սիրիային օրական 2 մլն խորանարդ մետր բնական գազի մատակարարման մեկնարկի…

1 hour ago

ՊՆ վարչական համալիրում անցկացվել է երկօրյա մասնագիտական հավաք-խորհրդակցություն

Մարտի 14-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրում ավարտվել է ՀՀ ՊՆ ֆինանսաբյուջետային վարչության ենթակա ստորաբաժանումների անձնակազմի…

1 hour ago

ՊԵԿ նախագահը հյուրընկալել է ՀՀ-ում ԵՄ դեսպան Վասիլիս Մարագոսին

ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահ Էդուարդ Հակոբյանը հյուրընկալել է Հայաստանի Հանրապետությունում Եվրոպական Միության պատվիրակության ղեկավար,…

2 hours ago

Մինչև խաղաղության համաձայնագիր չստորագրվի, կայունություն չի լինի. Ալիև

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Euronews-ի թղթակցի հետ զրույցում ասել է, որ գլոբալ կայունությունը քիչ հավանական…

2 hours ago

2025 թ. երիտասարդական մայրաքաղաքն Ապարանն է

ՀՀ 2025 թ. երիտասարդական մայրաքաղաքն Ապարանն է: Տիտղոսի ստանձնումը տեղի է ունեցել երիտասարդական մայրաքաղաքի հավաստագրի…

2 hours ago