Լրահոս 24/7

Պահանջում ենք ԱԺ-ն համապատասխան քննարկումներ իրականացնի. Մինասյան

«Երեկ Նիկոլ Փաշինյանն իր բազմաժամային ասուլիսի ժամանակ կատարել է մի շարք հայտարարություններ, որոնք ուղղակիորեն առնչվում են Հայաստանի ու Արցախի Հանրապետությունների ու հայ ժողովրդի շահերին»,- Ազգային ժողովի հերթական քառօրյայի բացմանն ասաց «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը։

Նա նշեց, որ իրենք պահանջում են անմիջապես ու անմիջականորեն Ազգային ժողովը համապատասխան քննարկումներ իրականացնի ու գնահատականներ հնչեցվի։

Պատգամավորը դիմեց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանին. «Նկատի առնելով, որ դուք նաև Հայաստանի և Արցախի միջխորհրդարանական հանձնաժողովի նախագահն է, արդյոք հնարավոր համարո՞ւմ եք հերթական նիստերի ընթացքում քննարկման առարկա դարձնել այդ հայտարարություններն ու գնահատական հնչեցնել մեր կողմից գնահատվող հակապետական, հակազգային մոտեցումներին արված Նիկոլ Փաշինյանի կողմից»։

Ալեն Սիմոնյանն ասաց, որ կարող են լսումներ անցկացնելու նախաձեռնությամբ հանդես գալը, առաջարկում է նախաձեռնությունը ներկայացել, հետագայում կքննարկեն։

«Մենք ունեն այդ հնարավորությունը, բայց բազմիցս պրակտիկան ցույց է տվել, մեծամասնությունը մշտապես մերժել է այդ նախաձեռնությունը, ԱԺ կանոնակարգ օրենքը թույլ է տալիս ԱԺ նախագահին հանդես գալ արտահերթ ուղերձով, հայտարարության նախագծով, որը առիթ կարող է հանդիսանալ այս հարցերի քննարկման համար։ Իմ հարցը դրան է վերաբերում, հնարավոր համարո՞ւմ եք, թե՞ ոչ»։

AddThis Website Tools
Թիվ 1

Recent Posts

Խաղաղության համաձայնագրի այլընտրանքը պատերազմն է

ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղեկալ Տարոն Չախոյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում գրում է․ Խաղաղության համաձայնագրի այլընտրանքը…

10 minutes ago

Իրանը բարձր է գնահատում հայ-ադրբեջանական ձեռք բերված համաձայնությունը

Իրանը բարձր է գնահատում Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության պայմանագրի շուրջ ձեռք բերված համաձայնությունը։ Այս…

12 minutes ago

Համաձայնագիրը թույլ է տալիս շարունակել բանակցությունները՝ առանց պարտադրանքի

«Հանուն հանրապետության» կուսակցության առաջնորդ Արման Բաբաջանյանը գրել է. Վերջին շրջանում շատերն են հետաքրքրվում, թե ինչու…

47 minutes ago

Ֆասթ Բանկը վերաբրենդավորել է Իջևանի մասնաճյուղը

Ֆասթ Բանկը վերաբրենդավորել է Տավուշի մարզկենտրոն Իջևանում գտնվող մասնաճյուղը։ Երկհարկանի մասնաճյուղը տեղակայված է Իջևանի կենտրոնում՝…

57 minutes ago

Շամշադինի մեծ, բայց չիրականացված պոտենցիալը

https://youtube.com/watch?v=ncvKQgfAzXg&si=G61-b_pUa7wJ1OwZ

1 hour ago

Որոնք են երկու կետերը, որ Բաքվի հետ համաձայնեցվել են

Դրույթները վերաբերում են խաղաղության համաձայնագիրը ուժի մեջ մտնելուց հետոյին: Չնայած ընդհանուր տրամաբանությունն այն է, որ…

15 hours ago