«Քրեական գործերի տակ չճռռացող քննիչ որևէ մեկը տեսե՞լ է, թե ոչ, ես այդպիսիք չգիտեմ, որ բազմաթիվ գործեր չունեն»,-խորհրդարանում հայտարարեց ՔՊ-ական պատգամավոր Արմեն Խաչատրյանը՝ քննիչների աշխատավարձերը բարձրացնելու մասին օրենքի նախագծի քննարկման ժամանակ արձագանքելով «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանին:
Վերջինս մինչ այդ իր ելույթում հայտարարեց, որ աշխատավարձը բարձրացվում է, որպեսզի քննիչները տուն պահեն, պետական պատվերներ կատարեն և խոսքը չի վերաբերում քրեական գործերի տակ ճռռացող քննիչներն:
«Կամ մանուկյանը ասում է քննիչները ինչքան գործ տարան դատարան, դատարանը բաց է թողել: Բա եթե պետությունը խառնված է այդ գործին՝ դատաքննչական մարմիններին ուղղորդում, պատվերներ է տալիս, այդ ինչպես է, որ դատարանները բաց են թողնում:
Սա արդյո՞ք չի նշանակում, որ դատարանները գործում են անկախ և ազատ, իսկ եթե պետությունը ցանկություն ունենար ամբողջությամբ խառնվեր այս գործերին, ամբողջությամբ ուղղորդեր՝ հաստատ այդ դատարանները բաց չէին թողնելու, սա սաղս էլ գիտենք, ոնց է արվում, ինչպես է արվում»,-ասաց Խաչատրյանը և եզրակացրեց, որԳեղամ Մանուկյանը հակասում է ինքն իրեն:
ՔՊ-ական պատգամավորի խոսքով՝ քննչական ապարատը դարձել էր որակյալ փաստաբան պատրաստելու դպրոց, քանի որ մարդիկ գնում 4-5 տարի աշխատում էին , փորձ ձեռք բերում և գնում փաստաբան աշխատում, քանի որ կարողանում են մի քանի անգամ ավել վաստակել:
Ամերիկյան տիեզերական գործակալության՝ NASA-ի մասնագետներն արձանագրել են, որ 2024 թվականին Համաշխարհային օվկիանոսի մակարդակի անսպասելի բարձրացել…
Կատարը հայտարարել է Հորդանանի տարածքով Սիրիային օրական 2 մլն խորանարդ մետր բնական գազի մատակարարման մեկնարկի…
Մարտի 14-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրում ավարտվել է ՀՀ ՊՆ ֆինանսաբյուջետային վարչության ենթակա ստորաբաժանումների անձնակազմի…
ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահ Էդուարդ Հակոբյանը հյուրընկալել է Հայաստանի Հանրապետությունում Եվրոպական Միության պատվիրակության ղեկավար,…
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Euronews-ի թղթակցի հետ զրույցում ասել է, որ գլոբալ կայունությունը քիչ հավանական…
ՀՀ 2025 թ. երիտասարդական մայրաքաղաքն Ապարանն է: Տիտղոսի ստանձնումը տեղի է ունեցել երիտասարդական մայրաքաղաքի հավաստագրի…