Առողջապահության նախարարությունն առաջարկում է փոփոխություններ կատարել «Թմրամիջոցների և հոգեմետ նյութերի մասին» և հարակից օրենքներում՝ սահմանելով արտադրական կանեփի վերաբերյալ նոր իրավակարգավորումներ։
Առողջապահության փոխնախարար Լենա Նանուշյանի խոսքով՝ առաջարկվում է օրենքից հանել բիզնես-ծրագիր ներկայացնելու պահանջը. «Օրենքով հաստատված էր այս պահանջը, սակայն այս մեկուկես տարվա ընթացքում, երբ օրենքը կիրառվեց, հասկանալի դարձավ, որ որևէ օբյեկտիվ գնահատական տալ հնարավոր չէ, հետևաբար, տնտեսվարողների հետ քննարկումների արդյունքում առաջարկում ենք հանել այս պահանջը»։
ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ Բաբկեն Թունյանն էլ նշեց, որ արտադրական կանեփին վերաբերող կարգավորումներն ընդունվել են 2021թվին. «Ակնկալիք կար, որ այս ոլորտում կլինեն զգալի տեղաշարժեր, կլինեն խոշոր ներդրումներ, մեծ եկամուտներ, արտահանման ծավալներ ու պետբյուջե մուտք արվող հարկեր։ Սակայն տեմպերն այս ուղղությամբ, մեղմ ասած, գոհացուցիչ չեն, ու հետաքրքրությունն այս ոլորտի նկատմամբ շատ թույլ է»,- ասաց նա։
Ըստ Թունյանի՝ ոլորտում գործում է մեկ ընկերություն, ևս 2-3 ընկերություն էլ լիցենզիա ունեն, սակայն գործունեություն չեն ծավալում. «Փոփոխություններն արվում են, որ բիզնեսի համար հեշտացնենք այս ոլորտ մտնելը»։
Ամերիկյան տիեզերական գործակալության՝ NASA-ի մասնագետներն արձանագրել են, որ 2024 թվականին Համաշխարհային օվկիանոսի մակարդակի անսպասելի բարձրացել…
Կատարը հայտարարել է Հորդանանի տարածքով Սիրիային օրական 2 մլն խորանարդ մետր բնական գազի մատակարարման մեկնարկի…
Մարտի 14-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրում ավարտվել է ՀՀ ՊՆ ֆինանսաբյուջետային վարչության ենթակա ստորաբաժանումների անձնակազմի…
ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահ Էդուարդ Հակոբյանը հյուրընկալել է Հայաստանի Հանրապետությունում Եվրոպական Միության պատվիրակության ղեկավար,…
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Euronews-ի թղթակցի հետ զրույցում ասել է, որ գլոբալ կայունությունը քիչ հավանական…
ՀՀ 2025 թ. երիտասարդական մայրաքաղաքն Ապարանն է: Տիտղոսի ստանձնումը տեղի է ունեցել երիտասարդական մայրաքաղաքի հավաստագրի…