Արցախ
23.05.2023

Ոչ ոք Արցախի ժողովրդի համար որոշում ընդունելու իրավունք չունի. Վարդանյան

Ոչ ոք Արցախի ժողովրդի համար որոշում ընդունելու իրավունք չունի. Վարդանյան

«Հայաստանի վարչապետի հայտարարությունները չեն նշանակում, որ նման որոշում կա, առավել ևս որ այն իրականացվելու է, քանի որ Փաշինյանն Արցախի ժողովրդի համար նման որոշում կայացնելու իրավունք չունի»,- «Дождь» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում հայտարարել է Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը։

Նա նշել է, որ հայկական օրենսդրության մեջ առկա են մեծ թվով սահմանափակումներ, որոնք թույլ չեն տալիս մեկ անձի նման որոշումներ կայացնել։ Վարդանյանը հիշեցրել է նաև Փաշինյանի՝ իշխանության գալուց հետո հնչեցրած այն հայտարարությունը, ըստ որի նման որոշումներ կայացնելու իրավասություն որէ մեկը չունի, բացի ժողովրդից։

«Այդ պատճառով ես չէի դրամատիզացնի իրավիճակը։ Կարծում եմ, որ արված հայտարարությունները նրա անձնկան տեսակետն են, որոնք նա փորձում է պարտադրել Հայաստանում ու Արցախում ապրողներին։ Բայց դրանք չեն ընդունվի, վստահ եմ, որ մարդկանց մեծ մասը կհամխմբվի ու հանրաքվե կպահանջի, որպեսզի նա ևս մեկ անգամ համոզվի, որ Արցախում և Հայաստանում ապրող ժողովուրդը միասնական է այն հարցում, որ այդ առաջարկն անհնար է»,-ասել է Վարդանյանը։

Հարցին, թե ինչպես է տեսնում իրադարձությունների զարգացումն այն պարագայում, երբ Փաշինյանը մնում է վարչապետ, Վարդանյանն արձագանքել է. «Վարչապետն այս առումով ունի որոշակի սահմանափակումներ։ Եվս մեկ անգամ կրկնեմ, ժողովրդի կամքն ամեն ինչից վեր է։ Կարծում եմ, որ պետք է լինի հանրաքվե, համախմբում։ Արցախում ապրող 120 հազար մարդ, որից 30 հազարը երեխաներ, իրավունք ունեն ինքնորոշվելու և որևէ մեկը դրսից լուծում պարտադրել չի կարող։

Արցախի նախկին պետնախարարն ուշադրություն է հրավիրել փաստին, որ Փաշինյանի հակառեյտինգը հասել էր 96 տոկոսի, իսկ երեկվա ասուլիսից հետո՝ մոտենում է 100 տոկոսի։

«Տարբեր տեսակետներ չկան՝ Արցախի Հանրապետության Ազգային ժողովը, ղեկավարությունը, ողջ ժողովուրդը համերաշխ են այն հարցում, որ նման որոշում կարող է կայացնել միայն Արցախի ժողովուրդը կամ էլ լեգիտիմ ընտրված իշխանությունը ժողովրդի հետ միասին»,-ասել է նա։

Լրահոս
«ԱԼՖԱ-ՖԱՐՄ» դեղագործական ընկերությունը և «ՆԱԶԻԿ ԱՎԴԱԼՅԱՆ» ՍՊՈՐՏԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ»-ը համագործակցության հուշագիր են կնքել
12:36
«ԱԼՖԱ-ՖԱՐՄ» դեղագործական ընկերությունը և «ՆԱԶԻԿ ԱՎԴԱԼՅԱՆ» ՍՊՈՐՏԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ»-ը համագործակցության հուշագիր են կնքել
Եղանակը Հայաստանում
09:07
Եղանակը Հայաստանում
Իրանում բավարարված են TRIPP-ի գործընթացի թափանցիկությամբ և տնտեսական հնարավորություններով․ ԱԳՆ նախարար
18:56
Իրանում բավարարված են TRIPP-ի գործընթացի թափանցիկությամբ և տնտեսական հնարավորություններով․ ԱԳՆ նախարար
Ազգային ժողով - Կառավարություն հարցուպատասխան. Ուղիղ
16:50
Ազգային ժողով – Կառավարություն հարցուպատասխան. Ուղիղ
Անազատության մեջ պահվող գորշ արջերը տեղափոխվել են ապաստարան. ԲԸՏՄ
16:39
Անազատության մեջ պահվող գորշ արջերը տեղափոխվել են ապաստարան. ԲԸՏՄ
Փաշինյանը չի «անոնսել» ադրբեջանցի զինծառայողի հանձնումը Բաքվին․ մանիպուլյատիվ լուսաբանում մամուլում
16:14
Փաշինյանը չի «անոնսել» ադրբեջանցի զինծառայողի հանձնումը Բաքվին․ մանիպուլյատիվ լուսաբանում մամուլում
Նիկոլ Փաշինյանը վաղը կմեկնի Թուրքմենստան՝ մասնակցելու ԱՊՀ երկրների առաջնորդների գագաթնաժողովին
15:26
Նիկոլ Փաշինյանը վաղը կմեկնի Թուրքմենստան՝ մասնակցելու ԱՊՀ երկրների առաջնորդների գագաթնաժողովին
Բաքուն և Երևանը կորոշեն «3+3» ձևաչափով ԱԳ նախարարների նոր հանդիպման վայրը. ՌԴ ԱԳՆ
12:51
Բաքուն և Երևանը կորոշեն «3+3» ձևաչափով ԱԳ նախարարների նոր հանդիպման վայրը. ՌԴ ԱԳՆ
Ներքին համերաշխությունն ամեն հարցում իրար ձևական «ջան-ջիգյար» ասելը չէ. Գագիկ Ծառուկյանը՝ Շաքիի դեպքի մասին
12:23
Ներքին համերաշխությունն ամեն հարցում իրար ձևական «ջան-ջիգյար» ասելը չէ. Գագիկ Ծառուկյանը՝ Շաքիի դեպքի մասին
Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավներն այսուհետ հասանելի կդառնան հանրությանը 
11:38
Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավներն այսուհետ հասանելի կդառնան հանրությանը 
TRIPP նախագիծը ՀՀ-ի և Ադրբեջանի միջև ուղիղ երկաթուղային հաղորդակցություն կհաստատի. վարչապետ
16:52
TRIPP նախագիծը ՀՀ-ի և Ադրբեջանի միջև ուղիղ երկաթուղային հաղորդակցություն կհաստատի. վարչապետ
Հուսով ենք՝ Հայաստանը կշարունակի իր կառուցողական աշխատանքը ԵԱՏՄ-ում. Օվերչուկ
16:17
Հուսով ենք՝ Հայաստանը կշարունակի իր կառուցողական աշխատանքը ԵԱՏՄ-ում. Օվերչուկ
Զարդուշտ Ալիզադեի հիշողությունները. Բաքուն՝ որպես ատելության ու բռնության օջախ 1989 թվականին
15:53
Զարդուշտ Ալիզադեի հիշողությունները. Բաքուն՝ որպես ատելության ու բռնության օջախ 1989 թվականին
Ցավոք, ԵԱՏՄ-ում սկզբունքները լիարժեք չեն իրականացվում. Փաշինյան
15:18
Ցավոք, ԵԱՏՄ-ում սկզբունքները լիարժեք չեն իրականացվում. Փաշինյան
Սերժ Սարգսյանի բացակայելու արգելք խափանման միջոցը վերացվել է
14:54
Սերժ Սարգսյանի բացակայելու արգելք խափանման միջոցը վերացվել է