Հասարակություն

Ատելության խոսքի լայն տարածումը շարունակում է մնալ ՄԻՊ-ի հիմնական խնդիրներից մեկը

ՀՀ ՄԻՊ Անահիտ Մանասյանը մայիսի 23-ին ելույթ է ունեցել Եվրոպական միության և Եվրոպայի խորհրդի կողմից իրականացվող «Գործընկերություն հանուն լավ կառավարման» 2023-2027 թթ․ Արևելյան գործընկերության երկրների համար ծրագրի մեկնարկային միջոցառմանը։
 
Ի թիվս այլ թեմաների՝ բանախոսները քննարկել են նաև հասարակության շրջանում հավասարության խթանման և խտրականության բացառման անհրաժեշտությանը, կանանց իրավունքների պաշտպանությանը, նրանց նկատմամբ բռնության ցանկացած դրսևորումների կանխարգելմանը, այդ տեսանկյունից մատչելի արդարադատության կարևորությանը վերաբերելի մի շարք հարցեր։ Անահիտ Մանասյանը հատուկ ընդգծել է, որ ատելության խոսքի լայն տարածումը շարունակում է մնալ մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում առկա հիմնական խնդիրներից մեկը։
 
«Խտրականության, ատելության խոսքի և ատելության շարժառիթով կատարվող հանցագործությունների դեմ պայքարը շարունակում է առաջնային մնալ Մարդու իրավունքների պաշտպանի համար։ Ատելության խոսքի դեմ արդյունավետ պայքարի տեսանկյունից հատկապես կարևոր է տվյալների հավաքման մեխանիզմի կատարելագործումը։ Մեր ուսումնասիրությունները վկայում են, որ առկա է նաև իրավապահ մարմինների աշխատակիցների և դատավորների կարողությունների զարգացման անհրաժեշտություն, որպեսզի վերջիններս կարողանան գնահատել և որակել համապատասխան խոսքը՝ հիմնվելով միջազգային ստանդարտների, այդ թվում՝ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախադեպային իրավունքի վրա»,- ասել է Պաշտպանը։
 
Պաշտպանը նաև անդրադարձել է խտրականության արգելքի համապարփակ օրենսդրություն ունենալու անհրաժեշտությանը։ Թեև «Իրավահավասարության ապահովման մասին» օրենքի նախագիծը շրջանառվել և լայն հանրային քննարկումներ էր անցել դեռ 2019 թվականին, սակայն մինչ օրս չի ընդունվել։

Թիվ 1

Recent Posts

Գիշերը ՌԴ-ի երկնքում խոցվել է Ուկրաինայի ԶՈւ-ի 126 անօդաչու թռչող սարք. ՌԴ ՊՆ

Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ մարտի 15-ի գիշերը ՀՕՊ ուժերն աշխատել են Վոլգոգրադի, Վորոնեժի,…

6 hours ago

Պետք է շարունակենք ճնշումը Պուտինի վրա․ Սթարմեր

ՄԹ վարչապետ Քիր Սթարմերը X-ի էջում գրել է, որ այսօր խոսել է համաշխարհային առաջնորդների հետ…

7 hours ago

Ուկրաինական զորքերը Կուրսկի շրջանում շրջափակված չեն․ Զելենսկի

Ուկրաինական զորքերը Կուրսկի շրջանում շրջափակված չեն, Պոկրովսկու ուղղությամբ իրավիճակը կայունացել է։ Այս մասին հայտարարել է…

8 hours ago

Այս պատմական քայլը կամրապնդի կայունության կամուրջները․ ԱՄԷ ԱԳՆ

Արաբական Միացյալ Էմիրությունները ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի՝ խաղաղ բանակցությունների ավարտի մասին հայտարարությունը և հույս…

10 hours ago

Գևորգ Պապոյանն այցելել է «Շինցեմենտ» ՍՊԸ, շրջել է արտադրամասերով

ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը մարտի 15-ին այցելել է Արարատի մարզում գործող «Շինցեմենտ» ՍՊԸ։ Այցին…

11 hours ago

Վարչապետը ներկա է գտնվել պողպատե ամրանների արտադրությամբ զբաղվող գործարանի բացմանը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն Արարատ համայնքում ներկա է գտնվել «Ջի Թի Բի Սթիլ» ընկերության պողպատե ամրանների…

11 hours ago