Լրահոս 24/7

Դիմում եմ անձամբ ՌԴ նախագահին՝ բացել Լաչինի միջանցքը․ Արայիկ Հարությունյան

Շրջափակմամբ և արտաքին այլ գործոններով պայմանավորված ռիսկերին ավելանում է նաև Արցախի ներքին կյանքի հիմնախնդիրների սրումը և ներքաղաքական ապակայունությունը: Իսկ ահա լայն տարածաշրջանում և Հայաստան-Ադրբեջան միջպետական հարաբերությունների կարգավորմանն ուղղված գործընթացում նորանոր զարգացումներ են տեղի ունենում, որոնք մեծապես խորացնում են Արցախի մարտահրավերներն ու գոյաբանական վտանգները:

Ահա այս ճակատագրական զարգացումները դրդեցին ինձ խոսել Արցախի քաղաքացիների և ամբողջ հայ ժողովրդի հետ՝ ուղերձի ձևաչափով,- իր ուղերձում ասել է Արցախի նախագահը․

ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանի իր՝ առկա արտաքին ու ներքին մարտահրավերների վերաբերյալ ուղերձում դիմել է նաև Ռուսաստանին․

«Դիմում եմ Ռուսաստանի Դաշնության իշխանություններին և անձամբ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին՝ ապահովել նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ ստանձնած պարտավորությունները՝ բացելով Լաչինի (Քաշաթաղի) միջանցքը, վերացնելով ադրբեջանական բոլոր խոչընդոտները, ազատելով Արցախի 120,000 բնակչությանը ահաբեկչական պատանդառությունից և կանխելով ադրբեջանական ագրեսիվ գործողությունները Արցախի ժողովրդի հանդեպ:

Անկախ Եռակողմ հայտարարության մյուս կողմերի գործողություններից՝ Ռուսաստանը ստանձնել է հստակ պարտավորություններ, որոնք լրջագույն հիմք են եղել պատերազմից հետո Արցախի ժողովրդի վերադարձի ապահովման համար: Ուստի, մենք ակնկալում ենք այդ պարտավորությունների անշեղ ու վճռական կատարում՝ հանուն Արցախի ժողովրդի և Ռուսաստանի դաշնության շահերի, ինչպես նաև՝ հայ ու ռուս ժողովուրդների դարավոր բարեկամության»,- նշել է նա։

Թիվ 1

Recent Posts

Գիշերը ՌԴ-ի երկնքում խոցվել է Ուկրաինայի ԶՈւ-ի 126 անօդաչու թռչող սարք. ՌԴ ՊՆ

Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ մարտի 15-ի գիշերը ՀՕՊ ուժերն աշխատել են Վոլգոգրադի, Վորոնեժի,…

12 hours ago

Պետք է շարունակենք ճնշումը Պուտինի վրա․ Սթարմեր

ՄԹ վարչապետ Քիր Սթարմերը X-ի էջում գրել է, որ այսօր խոսել է համաշխարհային առաջնորդների հետ…

13 hours ago

Ուկրաինական զորքերը Կուրսկի շրջանում շրջափակված չեն․ Զելենսկի

Ուկրաինական զորքերը Կուրսկի շրջանում շրջափակված չեն, Պոկրովսկու ուղղությամբ իրավիճակը կայունացել է։ Այս մասին հայտարարել է…

15 hours ago

Այս պատմական քայլը կամրապնդի կայունության կամուրջները․ ԱՄԷ ԱԳՆ

Արաբական Միացյալ Էմիրությունները ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի՝ խաղաղ բանակցությունների ավարտի մասին հայտարարությունը և հույս…

16 hours ago

Գևորգ Պապոյանն այցելել է «Շինցեմենտ» ՍՊԸ, շրջել է արտադրամասերով

ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը մարտի 15-ին այցելել է Արարատի մարզում գործող «Շինցեմենտ» ՍՊԸ։ Այցին…

17 hours ago

Վարչապետը ներկա է գտնվել պողպատե ամրանների արտադրությամբ զբաղվող գործարանի բացմանը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն Արարատ համայնքում ներկա է գտնվել «Ջի Թի Բի Սթիլ» ընկերության պողպատե ամրանների…

18 hours ago