ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը մեկնաբանել է երեկ ԵԱՏՄ տնտեսական համաժողովի նիստին Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի հնչեցրած խոսքին, թե ռուս-բելառուսական միութենական պետությունը չի համադրվում ԵԱՏՄ հետ։
Պեսկովը, պատասխանելով Տոկաևին, հայտարարել է, որ միութենական պետությունը ինտեգրման ամենաառաջադեմ ձևն է, «և դա պետք է հաշվի առնել»։














