Լրահոս 24/7

Բաքվի և Երևանի միջև խաղաղության պայմանագիրը պետք է հիմնված լինի երկարաժամկետ, կայուն լուծումների վրա. Միխայիլ Գալուզին

Բաքվի և Երևանի միջև խաղաղության պայմանագիրը պետք է հիմնված լինի երկարաժամկետ, կայուն լուծումների վրա, ընդորում, ադրբեջանական և հայկական կողմերն իրենք են որոշում, թե ինչն է համապատասխանում իրենց հիմնարար շահերին և ինչպես են մտադիր ապահովել կայուն խաղաղությունը։ Այս մասին ՌԻԱ «Նովոստի»-ին տված հարցազրույցում ասել է ՌԴ փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը:

Պատասխանելով կողմերի միջև խաղաղության պայմանագրի նախապատրաստման մասին հարցին՝ նա մատնանշել է, որ «հաշվի առնելով այս հարցերի ծայրահեղ զգայունությունը՝ իրենք չեն կարող մեկնաբանել բանակցային գործընթացի ընթացքը, որպեսզի չխոչընդոտեն դրա առաջընթացին»։

«Բաքուն և Երևանն իրենք են որոշում, թե ինչն է համապատասխանում իրենց հիմնարար շահերին և ինչպես են մտադիր ապահովել իրենց ժողովուրդների համար կայուն և հուսալի խաղաղություն։ Միևնույն ժամանակ, իհարկե, խաղաղության պայմանագիրը պետք է հիմնված լինի երկարաժամկետ, կայուն լուծումների վրա», – ասել է Ռուսաստանի փոխարտգործնախարարը:

Նա հիշեցրել է, որ «Ռուսաստանն ամեն կերպ աջակցում է Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության գործընթացին»։ 

«2022 թվականի հոկտեմբերի 31-ին Սոչիի գագաթնաժողովից հետո առաջնորդների եռակողմ հայտարարությունն ընդգծում է խաղաղության պայմանագրի կնքմանն ակտիվ նախապատրաստվելու կարևորությունը՝ տարածաշրջանում կայուն և երկարաժամկետ խաղաղության հասնելու համար», – հավելել է ՌԴ փոխարտգործնախարարը։ 

Գալուզինը վստահ է, որ «այս համատեղ աշխատանքը պետք է դիտարկել 2020 թվականի նոյեմբերից ի վեր Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների կողմից համաձայնեցված եռակողմ պայմանավորվածությունների փաթեթի իրականացման համատեքստում»։

«Դրանք կազմում են հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործընթացի հիմքը և ձևավորում են ճանապարհային քարտեզ Բաքվի և Երևանի հաշտեցման համար: Այն ներառում է քայլեր՝ տրանսպորտային և տնտեսական կապերի ապաշրջափակման, հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման և քաղաքացիական հասարակության միջոցով շփումների զարգացման համար»,- ասել է նա: 

Վերադառնալով խաղաղության պայմանագրի թեմային՝ նա նշել է, որ Ռուսաստանն օգնում է «կողմերին ընդհանուր լեզու գտնել, համաձայնության գալ և իրենց հարմար փոխզիջումների գնալ»։

Թիվ 1

Recent Posts

Պուտինը նվերներ է պատրաստել BRICS-ի մասնակիցների համար

ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ նախագահ Վլադիմիր Պուտինը նվերներ է պատրաստել Կազանում…

1 min ago

Հանրապետության առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև

Հոկտեմբերի 22-ի ցերեկը և 23-ի գիշերը, 25-26-ի ցերեկը հանրապետության առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև։…

10 mins ago

Բաքվում «համաշխարհային ջրհեղեղ է»

Հոկտեմբերի 21-ի երեկոյան սկսված եւ ամբողջ գիշեր տեղացած հորդառատ անձրեւը կաթվածահար է արել Բաքվի ներքաղաքային…

20 mins ago

Կշարունակենք ոչ կենսունակ ծառերի փոխարեն նորերը տնկել. Ավինյան

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը ֆեյսբուքի իր էջում գրել է. «Ամիսներ առաջ Ալեք Մանուկյան փողոցում փոխարինեցինք…

30 mins ago

ՀՀ-ն ու ԱՄՀ-ն աշխատանքային մակարդակի համաձայնություն են ձեռք բերել

2024 թվականի սեպտեմբերի 18-ից հոկտեմբերը 1-ը կայացած Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) հայաստանյան առաքելության ու դրան…

42 mins ago

ԵՄ-ի և Վրաստանի հարաբերությունները պատմական մինիմումի վրա են․ ԵՄ դեսպան

Վրաստանի և Եվրամիության միջև ներկայիս հարաբերությունների մակարդակը գտնվում է պատմական մինիմումի վրա՝ հանրապետության իշխանությունների գործողությունների…

51 mins ago