X
Մենք սոց. ցանցերում

Լրահոս 24/7

Հայաստանի թիմը 2 ոսկե մեդալ է բերել Ղազախստանից

Ձյուդոյի Հայաստանի պատանեկան հավաքականը մարզիչներ Հովհաննես Դավթյանի և Դավիթ Խաչատրյանի գլխավորությամբ ուսումնամարզական հավաք է անցկացնում Ղազախստանի Ակտաու քաղաքում։

Մայիսի 23-24-ը պատանի ձյուդոիստները մասնակցել են Ակտաու քաղաքում անցկացված միջազգային մրցաշարի։

50 կգ քաշային Հայկ Դարբինյանը (մարզիչ Աշոտ Դարբինյան) և 55 կգ քաշային Լյովա Սրապյանը (մարզիչ Նարեկ Սուքիասյան), հաղթելով 5-ական գոտեմարտերում, գրավել են առաջին տեղը՝ նվաճելով ոսկե մեդալներ, տեղեկանում ենք Ձյուդոյի ֆեդերացիայից։

Թիվ 1

Նմանատիպ Նյութեր

Լրահոս