Կրեմլում մեկնարկել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հանդիպումը:
ՌԴ նախագահն ընդգծել է, որ տարածաշրջանային տնտեսական կապերի զարգացման տեսանկյունից սա օգտակար է, լրացուցիչ հարթակ և երկխոսության հնարավորություն է ստեղծում։
«Մենք երախտապարտ ենք, որ համաձայնեցիք այս միջոցառմանն Ադրբեջանի նախագահի ներկայությանը։
Կարծում եմ, որ ամեն դեպքում, տարածաշրջանային տնտեսական կապերի զարգացման տեսանկյունից սա օգտակար է, լրացուցիչ հարթակ և երկխոսության հնարավորություն է ստեղծում։
«Ինչ վերաբերում է Ղարաբաղի շուրջ կարգավորման հետ կապված զգայուն հարցերին, ես և վարչապետ Փաշինյանը ևս մեկ անգամ դեմ առ դեմ քննարկեցինք այս ամենը։
Մենք դեռ հնարավորություն կունենանք եռակողմ ձևաչափով խոսել տրանսպորտային կապերի ապաշրջափակման հարցերի շուրջ։ Հարցերը շատ կարևոր են և զգայուն։
Համոզված եմ, որ եթե ի վերջո, չնայած բոլոր դժվարություններին, հասնենք այդ հարցերի լուծմանը, ապա դա անկասկած օգուտ կբերի և՛ Հայաստանին, և՛ Ադրբեջանին, և ոչ միայն երկու երկրներին, այլև ողջ տարածաշրջանին, քանի որ շատ պետություններ շահագրգռված են. սա կնպաստի հարաբերությունների կարգավորմանը բոլոր ուղղություններով, այդ թվում՝ քաղաքական՝ այս տարածքում ապրող մարդկանց անվտանգության ապահովման առումով»,- ասել է Վլադիմիր Պուտինը։
ՀՀ վարչապետը վերահաստատել է, որ Հայաստանն իսկապես շահագրգռված է տարածաշրջանային հաղորդակցությունների ապաշրջափակմամբ, բայց Հայաստանի ինքնիշխանության և իրավասության պահպանման պայմանով:
«Մենք պատրաստ ենք նրան, որ և՛ սահմանային, և՛ մաքսային ծառայությունները ապահովեն բոլոր տրանսպորտային միջոցների՝ երկաթուղային շարժակազմերի բնականոն անցումը Հայաստանի տարածքով և ակնկալում ենք, որ ադրբեջանական երկաթուղին Հայաստանի երկաթուղային շարժակազմերի համար կբացվի Նախիջևանով և Ադրբեջանով դեպի Ռուսաստան և Իրան։
Ակնկալում ենք, որ այդ հարցը կլուծվի պարիտետային հիմունքներով՝ պահպանելով երկրի ինքնիշխանությունը»,- նշել է վարչապետը։
Քիչ առաջ երկրաշարժ է տեղի ունեցել Հայաստանում։ Ուժգնությունը կազմել է 2.8 մագնիտուտ, իսկ օջախը գտնվել…
«Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ի մամուլի խոսնակ Գեղամ Ասատրյանը սոցցանցի իր էջում հայտնել է. «Ի պատասխան մամուլում…
ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն մանրամասներ է հաղորդել Սաուդյան Արաբիայում ամերիկացի և ուկրաինացի պաշտոնյաների միջև տեղի…
Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացում ՀՀ հատուկ ներկայացուցիչ Ռուբեն Ռուբինյանը հայտարարել է՝ «Չկա որևէ պատճառ, որ…
Մենք քննարկում ենք նաև այնպիսի դրույթներ, ինչպիսիք են, օրինակ, Հայաստան-Ադրբեջան միջպետական սահմանին երրորդ կողմերի ուժերի…
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի նախագահությամբ գումարված Գերագույն Հոգևոր Խորհրդի…