Լրահոս 24/7

Ադրբեջանը վստահեցնում է, որ առանց որևէ տարբերակի ճանաչում է ՀՀ-ի լիակատար ինքնիշխանությունը․ Պուտին

Ադրբեջանը վստահեցնում է, որ առանց որևէ տարբերակի ճանաչում է Հայաստանի լիակատար ինքնիշխանությունը, և երկրորդ, երրորդ մեկնաբանություն, կապված տրանսպորտային կապերի հնարավոր ապաշրջափակման հետ, որևէ հիմք չունի։

Այս մասին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպմանը հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։

«Դուք գիտեք մեր դիրքորոշումը Լաչինի միջանցքի մասին մեր եռակողմ հայտարարության վերաբերյալ։ Մենք երբեք չենք փոխել մեր դիրքորոշումն այս հարցում։

Եվ դուք գիտեք, որ թե՛ մեր հայ ընկերների, թե՛ Ադրբեջանի հետ քննարկումներում մենք միշտ հավատարիմ ենք եղել և հիմա էլ հավատարիմ ենք հենց այդ դիրքորոշմանը։ Ամեն ինչ պետք է համապատասխանի մեր եռակողմ հայտարարության ոգուն ու տառին։ Մեր դիրքորոշումն այստեղ չի փոխվել։

Տրանսպորտային երթուղիների, կոմունիկացիաների՝ և՛ երկաթուղիների, և՛ հնարավոր ճանապարհների ապաշրջափակման վերաբերյալ մեր դիրքորոշումը նույնպես անփոփոխ է։ Եվ հիմա, ադրբեջանական պատվիրակության հետ երկկողմ շփման ընթացքում, մենք խոսել ենք այս մասին։

Բայց պետք է ասել, որ ադրբեջանական կողմը նույնպես հաստատում է, որ այս հարցում որևէ փոփոխություն չկա․ Ադրբեջանը վերահաստատում է, որ առանց որևէ տարբերակի ճանաչում է Հայաստանի լիակատար ինքնիշխանությունը, և երկրորդ, երրորդ մեկնաբանություն, կապված տրանսպորտային կապերի հնարավոր ապաշրջափակման հետ, որևէ հիմք չունի։Այդուհանդերձ, հարցեր կան, հենց նոր նշեցիր, դրանք, կարծում եմ, կապված են տերմինաբանության հետ։

Կարծում եմ, որ մենք կարող ենք ավելի մանրամասն խոսել այս մասին»,- ասել է ՌԴ նախագահը:

Թիվ 1

Recent Posts

Թրամփը Tesla է գնել՝ Իլոն Մասկին աջակցելու համար. WSJ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Սպիտակ տանը կայացած միջոցառման ժամանակ Իլոն Մասկից կարմիր Tesla է գնել։…

28 minutes ago

ՆԱՏՕ-ի երկրների զորքերի ներկայությունը ցանկացած կարգավիճակով սպառնալիք է. Լավրով

Ուկրաինայի տարածքում ՆԱՏՕ-ի երկրների զորքերի ներկայությունը ցանկացած դրոշի ներքո, ցանկացած կարգավիճակով, այդ թվում՝ խաղաղապահների, սպառնալիք…

41 minutes ago

Հյուսիս-հարավ Տրանշ-4-ի Քաջարան-Ագարակ ճանապարհի կառուցման աշխատանքների ընթացքը

Հյուսիս-հարավ Տրանշ-4-ի Քաջարան-Ագարակ ճանապարհի կառուցման աշխատանքների ընթացքը՝ տեսանյութով։ Այս մասին հայտնում են «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից։…

43 minutes ago

Սաակաշվիլին դատապարտվել է 9 տարվա ազատազրկման

Միխեիլ Սաակաշվիլին դատապարտվել է 9 տարվա ազատազրկման և 3 տարով զրկվել պետական ​​պաշտոն զբաղեցնելու իրավունքից։…

46 minutes ago

«Բադալյան եղբայրներ» ընկերությունների խումբը մասնակցել է ICE Barcelona 2025-ին

«Բադալյան եղբայրներ» ընկերությունների խմբին պատկանող 10-ից ավելի ընկերություններ այս տարի ևս մասնակցել են ՏՏ ոլորտի…

48 minutes ago

Երևանի նոր կանաչ պատկերը

2024 թվականին մայրաքաղաքի ութ փողոցներում կենսունակությունը կորցրած ծառերի փոխարեն տնկվել է 661 ծառ։ Արճվան, ալբիցիա,…

53 minutes ago