Արցախ
26.05.2023

Բաքուն կարող է ազդանշան տալ, որ ռուս խաղաղապահների կարիքն այլևս չկա

Բաքուն կարող է ազդանշան տալ, որ ռուս խաղաղապահների կարիքն այլևս չկա

Մինչ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի շուրջ բանակցությունները շարունակվում են, Բաքուն անցակետ է տեղադրել Լաչինի միջանցքում, ինչը մտավախություն է առաջացնում մարտերի նոր հավանականության մասին, ասվում է Միջազգային ճգնաժամային խմբի նոր զեկույցում։ 

«Լեռնային Ղարաբաղում և նրա շրջակայքում նոր բռնությունների աճող վտանգ կա: Ապրիլի 23-ին Բաքուն անցակետ է տեղադրել Լաչինի միջանցքում՝ ադրբեջանական տարածքը հատող ավտոմայրուղու վրա, որը Հայաստանը Լեռնային Ղարաբաղին կապող միակ ճանապարհն է: Մայիսին Ադրբեջանի և Հայաստանի միջև տեղի ունեցած բախումների հետևանքով առնվազն երեք մարդ է զոհվել:  Մինչ Բաքվի կողմից անցակետի ստեղծումը, զուգահեռ դիվանագիտական ​​ջանքերը հանգեցրել էին հարևանների միջև խաղաղության համաձայնագրի երկու նախագծի, որոնցից մեկն առաջարկվել էր Ռուսաստանի կողմից, իսկ մյուսը ԵՄ-ի և ԱՄՆ-ի։ 

Ինչո՞ւ Բաքուն տեղադրեց անցակետը

Ըստ Միջազգային ճգնաժամային խմբի զեկույցի՝ Ադրբեջանը երկար ժամանակ ձգտել է ավելի մեծ վերահսկողություն սահմանել Լեռնային Ղարաբաղը Հայաստանի հետ կապող ճանապարհի նկատմամբ: Տարիներ շարունակ ակնարկելով, որ նման քայլ է սպասվում, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը փետրվարյան իր ելույթում հայտարարել էր, որ մտադիր է ի կատար ածել այն: 

«Ի պատասխան՝ Ռուսաստանն ու Հայաստանը հստակ հայտարարել էին իրենց հակադրությունը. Լեռնային Ղարաբաղի դե ֆակտո իշխանությունները զգուշացրել էին, որ նման քայլն ապակայունացնելու է իրավիճակը։ Հայաստանը մերժել էր նաև Բաքվի փետրվարյան առաջարկը, որով պետք է սահմանային հսկողության կետեր ստեղծվեին Լաչինի միջանցքի մուտքի մոտ՝ յուրաքանչյուրը սահմանի իր կողմից: Առաջարկը դիտվում էր որպես ճանապարհի նկատմամբ վերահսկողությունը օրինականացնելու և դրանով իսկ 2020 թվականի հրադադարի համաձայնագիրը խախտելու ադրբեջանական ջանքերի մի մաս»,- ասվում է զեկույցում:

Զեկույցում նշվում է նաև, որ Բաքուն, ըստ երևույթին, դիտարկում է անցակետը որպես Ադրբեջանին օրինականորեն պատկանող, սակայն զինադադարի պայմաններով նրա ձեռքերից դուրս մնացած տարածքների նկատմամբ վերահսկողություն հաստատելու միջոց, և որը Բաքուն այժմ անվանում է «նախկին Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզ»: 

Ինչպե՞ս է Բաքուն փոխել ստատուս քվոն

Միջազգային ճգնաժամային խմբի զեկույցում մանրամասն ներկայացվում է, թե ինչպես է ապրիլի 23-ին Ադրբեջանը սկսել է զորամասերի տեղաշարժը դեպի Լեռնային Ղարաբաղում գտնվող ռուս խաղաղապահների առաջին դիտակետ՝ Հայաստանի հետ սահմանից անմիջապես այն կողմ, որտեղից սկսվում է Լաչինի միջանցքը։ Ինչպես է հաջորդ երեք օրերի ընթացքում կառուցել անցակետ, և հիմա ադրբեջանցի զինվորներն ստուգում են տարածք մտնող ու ելնող անձանց ու մեքենաները։ 

«Շրջափակման հետևանքով տեղափոխությունն արդեն իսկ դժվարացել էր, ԿԽՄԿ-ն հայտնում է, որ իրենց միջոցով մարդկանց տեղափոխումը սահմանափակվել է, և միայն ռուս խաղաղապահներին է թույլատրվում բժշկական օգնություն ակնկալող մարդկանց տեղափոխել»,- ասված է զեկույցում։ 

Նշվում է նաև, որ անցակետը փոխում է ստատուս քվոն, ըստ որի ռուսական խաղաղապահ ուժերը կարգավորում էին երթևեկությունը Լաչինի միջանցքով։

Անցակետ ստեղծելով՝ Բաքուն, ըստ Ճգնաժամային խմբի զեկույցի, շարունակում է օրինաչափությունը: Թերևս ոգևորված Ուկրաինայի դեմ Ռուսաստանի լայնածավալ պատերազմից, երբ Մոսկվան շեղվել է և բացահայտվել են նրա ռազմական թուլությունները, Ադրբեջանը մի շարք քայլեր է ձեռնարկել, այդ թվում՝ ուժի կիրառմամբ, մեծացնելու իր ռազմական դիրքերը, նույնիսկ երբ բանակցությունները շարունակվում են: 

«Բաքուն կասկածում էր, որ ռուս խաղաղապահները չեն կարող և չեն խանգարի իրեն նման քայլեր անել։ Այդ ժամանակից ի վեր Ռուսաստանը չի ցանկանում կամ չի կարողանում կանխել դրան հաջորդող էսկալացիաները, շրջափակումը և այժմ Բաքվի կողմից անցակետի ստեղծումը: Ադրբեջանը կարող է նաև դիտարկել անցակետը որպես ռուսական առաքելության մեկնման արագացում, որի նախնական մանդատը Լեռնային Ղարաբաղում լրանում է 2025 թվականի նոյեմբերին: Բաքուն կարող է ազդանշան տալ, որ խաղաղապահների ծառայությունների կարիքը չեն ունենա 2025 թվականից, և գուցե նույնիսկ ավելի վաղ»,- ասված է զեկույցում։

Ինչո՞ւ է այս քայլը մտահոգիչ

Զեկույցում նշվում է՝ Լեռնային Ղարաբաղի էթնիկ հայերը մտավախություն ունեն, որ Ադրբեջանը կստիպի իրենց լքել տարածքը: «Բաքուն վերահաստատում է վերահսկողությունը հայաբնակ Լեռնային Ղարաբաղի նկատմամբ: Այս քայլը անհանգստացնում է էթնիկ հայերին,: Իսկապես, և՛ ադրբեջանցիները, և՛ հայերը դառը հիշողություններ ունեն, երբ ստիպված են եղել լքել մյուս խմբի կողմից վերահսկվող տարածքները հակամարտությունների հետևանքով և լրացուցիչ արյունահեղության վախից»:

«Բաքուն արդարացրել է իր գործողությունները՝ մատնանշելով համաձայնագիրը, որով Ադրբեջանը պատասխանատու է միջանցքի երկայնքով մարդկանց, տրանսպորտային միջոցների և բեռների անվտանգության համար: Նրա համահեղինակները՝ Հայաստանն ու Ռուսաստանը համաձայն չեն այս մեկնաբանության հետ՝ պնդելով, որ զինադադարը հստակորեն պատասխանատու է դարձնում ռուս խաղաղապահներին միջանցքի համար։ Թվում էր, թե Բաքուն մինչև վերջերս ընդունում էր այս կետը, թեև պնդում էր նաև, որ խաղաղապահները պատշաճ կերպով չեն կատարում իրենց պարտականությունները։ Իր անցակետը տեղադրելուց ի վեր Բաքուն ընդգծել է, որ կպահպանի անցակետով մարդկանց, մեքենաների և բեռների «թափանցիկ, անվտանգ և կանոնակարգված անցման» պայմանները և կհամակարգի ռուս խաղաղապահների հետ, ովքեր շարունակում են հսկել միջանցքը»,- ասված է զեկույցում։ 

Նոր անցակետը վտանգում է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղությանը

Միջազգային ճգնաժամային խումբն ընդգծել է, որ Բաքվի կողմից վերահսկողությունը վերահաստատելու քայլերը կասկածի տակ են դնում խաղաղության գործընթացը: Դիվանագետները շարունակում են պահանջել համագործակցել Ստեփանակերտի դե ֆակտո իշխանությունների հետ: Հայկական տեսանկյունից անցակետը հաղորդագրություն է ուղարկում, որ Բաքուն լուրջ չէ բանակցությունների միջոցով փոխզիջումների գնալու հարցում և, փոխարենը, պատրաստ է ապահովել իր շահերը տեղում փաստեր ստեղծելով։ 

«Բաքուն կարող է հակադարձել, որ Ադրբեջանը մասնակցել է ԱՄՆ-ի միջնորդությամբ բանակցություններին, սակայն Բաքվի միակողմանի գործողությունները մտավախություն են առաջացնում, որ նա բանակցությունները դիտարկում է զուտ որպես Հայաստանին և դե ֆակտո իշխանություններին կաշկանդելու միջոց, այլ ոչ թե որպես ֆորում, որտեղ նա կգնա իմաստալից զիջումների: Եթե ​​երկու կողմերը չդիտարկեն բանակցություններին որպես միջոց, որով նրանք կլուծեն վեճերը, ավելի մեծ բռնության հնարավորություն կա ինչպես Լեռնային Ղարաբաղում, այնպես էլ հայ-ադրբեջանական պետական ​​սահմանի երկայնքով»,- ասված է զեկույցում։ 

Ինչպիսի՞ն է միջազգային արձագանքը

Միջազգային ճգնաժամային խումբն անդրադարձել է նաև միջազգային արձագանքին՝ ընդգծելով, որ ԱՄՆ-ն. և Ֆրանսիան քննադատել են Բաքվին անցակետի ստեղծման համար։ ԱՄՆ-ում նշել են, որ անցակետը «խաթարում է խաղաղության գործընթացում վստահություն հաստատելու ջանքերը»: Նման քաղաքականություն է որդեգրել Ֆրանսիայի ԱԳՆ-ն՝ զգուշացնելով, որ անցակետը «վտանգում է բանակցային գործընթացը»։ Փարիզը նաև կոչ է արել Բաքվին ձեռնարկել Միջազգային դատարանի կողմից փետրվարի 22-ի որոշմամբ սահմանված ժամանակավոր միջոցները: Զեկույցում նշվում է Վաշինգտոնի արձագանքը, ըստ որի ԱՄՆ-ն պատրաստ է ավելի կոշտ դիրքորոշում ընդունել Բաքվի նկատմամբ՝ ընդհուպ մինչև պատժամիջոցների կիրառում։ 

Լրահոս
«ԱԼՖԱ-ՖԱՐՄ» դեղագործական ընկերությունը և «ՆԱԶԻԿ ԱՎԴԱԼՅԱՆ» ՍՊՈՐՏԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ»-ը համագործակցության հուշագիր են կնքել
12:36
«ԱԼՖԱ-ՖԱՐՄ» դեղագործական ընկերությունը և «ՆԱԶԻԿ ԱՎԴԱԼՅԱՆ» ՍՊՈՐՏԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ»-ը համագործակցության հուշագիր են կնքել
Եղանակը Հայաստանում
09:07
Եղանակը Հայաստանում
Իրանում բավարարված են TRIPP-ի գործընթացի թափանցիկությամբ և տնտեսական հնարավորություններով․ ԱԳՆ նախարար
18:56
Իրանում բավարարված են TRIPP-ի գործընթացի թափանցիկությամբ և տնտեսական հնարավորություններով․ ԱԳՆ նախարար
Ազգային ժողով - Կառավարություն հարցուպատասխան. Ուղիղ
16:50
Ազգային ժողով – Կառավարություն հարցուպատասխան. Ուղիղ
Անազատության մեջ պահվող գորշ արջերը տեղափոխվել են ապաստարան. ԲԸՏՄ
16:39
Անազատության մեջ պահվող գորշ արջերը տեղափոխվել են ապաստարան. ԲԸՏՄ
Փաշինյանը չի «անոնսել» ադրբեջանցի զինծառայողի հանձնումը Բաքվին․ մանիպուլյատիվ լուսաբանում մամուլում
16:14
Փաշինյանը չի «անոնսել» ադրբեջանցի զինծառայողի հանձնումը Բաքվին․ մանիպուլյատիվ լուսաբանում մամուլում
Նիկոլ Փաշինյանը վաղը կմեկնի Թուրքմենստան՝ մասնակցելու ԱՊՀ երկրների առաջնորդների գագաթնաժողովին
15:26
Նիկոլ Փաշինյանը վաղը կմեկնի Թուրքմենստան՝ մասնակցելու ԱՊՀ երկրների առաջնորդների գագաթնաժողովին
Բաքուն և Երևանը կորոշեն «3+3» ձևաչափով ԱԳ նախարարների նոր հանդիպման վայրը. ՌԴ ԱԳՆ
12:51
Բաքուն և Երևանը կորոշեն «3+3» ձևաչափով ԱԳ նախարարների նոր հանդիպման վայրը. ՌԴ ԱԳՆ
Ներքին համերաշխությունն ամեն հարցում իրար ձևական «ջան-ջիգյար» ասելը չէ. Գագիկ Ծառուկյանը՝ Շաքիի դեպքի մասին
12:23
Ներքին համերաշխությունն ամեն հարցում իրար ձևական «ջան-ջիգյար» ասելը չէ. Գագիկ Ծառուկյանը՝ Շաքիի դեպքի մասին
Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավներն այսուհետ հասանելի կդառնան հանրությանը 
11:38
Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավներն այսուհետ հասանելի կդառնան հանրությանը 
TRIPP նախագիծը ՀՀ-ի և Ադրբեջանի միջև ուղիղ երկաթուղային հաղորդակցություն կհաստատի. վարչապետ
16:52
TRIPP նախագիծը ՀՀ-ի և Ադրբեջանի միջև ուղիղ երկաթուղային հաղորդակցություն կհաստատի. վարչապետ
Հուսով ենք՝ Հայաստանը կշարունակի իր կառուցողական աշխատանքը ԵԱՏՄ-ում. Օվերչուկ
16:17
Հուսով ենք՝ Հայաստանը կշարունակի իր կառուցողական աշխատանքը ԵԱՏՄ-ում. Օվերչուկ
Զարդուշտ Ալիզադեի հիշողությունները. Բաքուն՝ որպես ատելության ու բռնության օջախ 1989 թվականին
15:53
Զարդուշտ Ալիզադեի հիշողությունները. Բաքուն՝ որպես ատելության ու բռնության օջախ 1989 թվականին
Ցավոք, ԵԱՏՄ-ում սկզբունքները լիարժեք չեն իրականացվում. Փաշինյան
15:18
Ցավոք, ԵԱՏՄ-ում սկզբունքները լիարժեք չեն իրականացվում. Փաշինյան
Սերժ Սարգսյանի բացակայելու արգելք խափանման միջոցը վերացվել է
14:54
Սերժ Սարգսյանի բացակայելու արգելք խափանման միջոցը վերացվել է