Լրահոս 24/7

Երևանի քաղաքապետարանում կայացել է «Երևանի հուշերը» գրքի շնորհանդեսը

496 էջ և 2086 գրամ. մայրաքաղաքի հազարամյակների պատմության, հարուստ ժառանգության ու ավանդույթների մասին այսուհետ կպատմի նաև «Երևանի հուշերը» գիրքը: Այս մասին հայտնել է Երևանի քաղաքապետարանի լրատվության վարչությունը։

«Նախագիծը կյանքի կոչելու համար նախաձեռնության շուրջ հավաքված մարդիկ պատմական Էքսկուրս են կատարել դեպի Հայաստանի պատմության հնագույն ժամանակներ, ուրարտական ժամանակաշրջան, որպեսզի կարողանան ներկայացնեն Երևանի հոգին:

Գիրքը միավորել է 20 հեղինակի, որոնցից յուրաքանչյուրն իր ոլորտի գիտակ է։ Նկարազարդված այս շտեմարանի շնորհանդեսը կայացավ Երևանի քաղաքապետարանում. նախագծի հեղինակներին ու աջակիցներին հյուրընկալել է Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը:

««Երևանի հուշեր»-ը բացառիկ մի գիրք է Երևան քաղաքի և հայկական մշակույթի, արվեստի, ճարտարապետության, երաժշտության ժառանգության, ավանդույթների մասին, և էսսեների այս հավաքածուն՝ պարոն Իլյինի կողմից հավաքված մեկ ամբողջության մեջ, իրապես Երևան քաղաքին տալիս է իր ժառանգությունը նորովի ճանաչելու, իր պատմությունը նորովի գնահատելու հնարավորություն:

Ես շատ ուրախ եմ, որ Երևանի քաղաքապետարանը նույնպես միացել է այս նախաձեռնությանը՝ Երևանի ժառանգության ու հայ մշակույթի ժառանգության մասին ևս մեկ կարևոր հետք թողնելով»,- նշել է փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանն ու ընդգծել, որ քաղաքապետարանի դռները միշտ բաց են նմանատիպ նախաձեռնությունների առջև:

Շուրջ երկու տարի տևած աշխատանքից հետո «Երևանի հուշերը» գրքի մեծ թիմը փաստում է՝ առաջադրանքը կատարված է, նախագիծը՝ ստացված:

Նախաձեռնության հեղինակը պրոֆեսոր Արմեն Դարբինյանն է, գրքի հրատարակիչը՝ Նիկոլաս Իլյինը, ողջ գործընթացը համակարգել է Էռնա Ռևազովան, հրատարակմանն աջակցել է Երևանի քաղաքապետարանը:

«Այս գիրքը սիրո մասին է, Երևանը սիրո քաղաք է, Երևանը ստեղծվել և կառուցվել է նույնպես սիրով և հանուն սիրո:

Եվ, իհարկե, բոլոր նրանք, ովքեր առնչություն ունեցան գրքի ստեղծմանն ու հրատարակմանը, համակված էին այդ սիրով և ոգեշնչված էին Երևանով»,- նշել է պրոֆեսոր Արմեն Դարբինյանը»,- ասված է հաղորդագրության մեջ:

Թիվ 1

Recent Posts

ԵՄ առաջնորդները Բրյուսելում արտակարգ ժողով են հրավիրել․ Թրամփին հակազդելու ծրագիր են մշակել

Եվրոպական առաջնորդները հավաքվել են Բրյուսելում՝ արտակարգ ընթրիքի՝ քննարկելու Միացյալ Նահանգների հետ արագ վատթարացող հարաբերությունները, որոնք…

46 minutes ago

ՀԱՄԱՍ-ը և Իսրայելը միմյանց մեղադրել են Գազայի հատվածում հրադադարի ռեժիմը խախտելու մեջ

Պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժումը հայտարարել է, որ Իսրայելը խախտել է հրադադարի ռեժիմը Գազայի հատվածի հարավում՝ Խան…

3 hours ago

Ինչու է ՌՈ ավտոմեքենան հերթապահում Սուրբ Աստվածածին եկեղեցու մոտ. ՊՆ–ի արձագանքը

Ռազմական ոստիկանությունը Երևանի Քանաքեռ–Զեյթուն վարչական շրջանում բնականոն ծառայություն է իրականացնում։ Sputnik Արմենիայի հետ զրույցում այս…

6 hours ago

Մշակույթի նախկին նախարարը դատապարտվել է 4 տարի 6 ամիս ժամկետով ազատազրկման, կիրառվել է համաներում

Գլխավոր դատախազությունը 2023 թվականի հոկտեմբերի 18-ին տեղեկացրել էր, որ 2012-2016 թվականներին ՀՀ մշակույթի նախարարի պաշտոնը…

7 hours ago

Պաշտպանությունն ու պահեստազորն առաջնահերթություն են․ Պապիկյան

Տարածքային պաշտպանության համակարգի կայացումն ու պահեստազորի պատրաստությունը պաշտպանական գերատեսչության ամենակարևոր նպատակներից մեկն է: Այս մասին…

8 hours ago

Իրանի ուղղությամբ ավելի մեծ նավատորմ է շարժվում, քան եղել է Վենեսուելայի ափերի մոտ. Թրամփ

ԱՄՆ նախագահը հերթական անգամ հայտարարել է, որ Իրանի ուղղությամբ մեծ նավատորմ է շարժվում՝ նույնիսկ ավելի…

9 hours ago