Վարչապետ Նիկոլ Փաշինյանն Արմավիրի մարզի Մեծամոր համայնքի Զարթոնք գյուղում ներկա է գտնվել տեղի նորակառույց մանկապարտեզի բացման արարողությանը:
Այն կառուցվել է սուբվենցիոն ծրագրի շրջանակում, որի համար ներդրվել է 163 մլն դրամ: Միջոցների կեսը հատկացրել է ՀՀ կառավարությունը, մյուս մասը՝ համայնքը: Մանկապարտեզը նախատեսված է 80 երեխայի համար: 2004 թվականից ի վեր գյուղում մանկապարտեզ չի գործել:
Դիմելով ներկաներին՝ վարչապետ Փաշինյանը նշել է, որ կշարունակվեն մանկապարտեզի բակի բարեկարգման աշխատանքները: «Այսինքն՝ մայրուղուց մինչև գյուղ կունենանք բարեկարգ ճանապարհ:
Գյուղի ներսի ճանապարհը բավականին լավն է, մանկապարտեզի հարցը լուծված է, լուծված են դպրոցի հարցերը, և մեզ մնում է, որ մեր երեխաները սովորեն, մեր երեխաները նորանոր հմտություններ ձեռք բերեն և ամենակարևորը՝ պատրաստվեն լինել Հայաստանի Հանրապետության հպարտ և արժանապատիվ քաղաքացի, որն ապրում է խաղաղ միջավայրում և որը սեփական քաղաքացիների համար երջանկություն և բարեկացություն կառուցելու առաջնային միջոցներ է ստեղծում:
Շնորհակալություն եմ հայտնում կատարված աշխատանքի համար, բայց ինչպես ասվեց՝ ամենամեծ աշխատանքը դեռ առջևում է: Իմիջայլոց, ասեմ՝ ճանապարհին բավականին շատ անմշակ հողեր տեսա, պետք է նաև դրա պատճառները հասկանանք: Արարատյան դաշտում անմշակ հողը շատ զարմանալի տեսարան է, բայց ենթադրում եմ դրա համար կան պատճառներ:
Մենք պետք է այդ պատճառների մեջ խորամուխ լինենք, որպեսզի ամեն մի քառակուսի մետրից կարողանանք ստանալ բերք, բարիք, որովհետև դրանից է կախված մեր երկրի նկատմամբ տիրոջ զգացումը: Կրկին շնորհավոր Հանրապետության օրը և շնորհավոր մանկապարտեզի բացման օրը»,-ասել է Նիկոլ Փաշինյանը:
Կառավարության ղեկավարը շրջայց է կատարել մանկապարտեզով, ծանոթացել իրականացված աշխատանքներին:
Վարչապետը Զարթոնք գյուղում նաև հարգանքի տուրք է մատուցել հայրենիքի համար իրենց կյանքը զոհաբերած հայորդիների հիշատակին:
Տեղի է ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հեռախոսազրույցն ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի հետ։ Զրուցակիցները քննարկել են…
ՄԻՊ Անահիտ Մանասյանի աշխատանքային այցը Ժնև շարունակվում է: Այդ մասին տեղեկանում ենք ՄԻՊ-ի Ֆեյսբուքի էջից:…
Սպիտակ տունը ներկայացրել է Էր Ռիադում ռուսական և ուկրաինական պատվիրակությունների հետ հանդիպումների մանրամասները: Նշվում է,…
Մարտի 25-ին ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն ընդունել է Իրանի ԱԳ նախարար Սեյեդ Աբբաս Արաղչիի…
Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը հայտնում է, որ աշխարհում կարմրուկի առումով համաճարակային իրավիճակը լարված…
ՀՀ ՊՆ-ն հայտարարություն է տարածել՝ հայտնելով. «Հաշվի առնելով սահմանագոտու տարբեր հատվածների վերաբերյալ տարատեսակ գրառումների ու…