Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Արցախի Հանրապետության իշխանությունների հասցեին սպառնալիքներ է հնչեցրել։
Նա նշել է, թե միջազգային կառույցները «գրեթե ամբողջությամբ սատարում են» Ադրբեջանի դիրքորոշմանը, համաձայն են այդ դիրքորոշման հետ, որովհետև «դա ճիշտ դիրքորոշում» է և քանի որ Ադրբեջանը «ոչ մի պարագայում չի զիջում իր դիրքերը»։«Այդ պատճառով էլ այսօր ոչ ոք չի խոսում ո՛չ անկախության (Արցախի-խմբ․), ո՛չ ինքնավարության մասին։
Ուղերձները, որոնք մենք վերջին ժամանակներս ստանում ենք, այսպիսին են․
«Իսկ ի՞նչ կլինի այնտեղի ղեկավարության հետ, նրանց վրա համաներում կտարածվի՞»։ Ես պատասխանում եմ՝ դրա շուրջ պետք է մտածել»,- հայտարարել է Ալիևը, ապա հնչեցրել, իր իսկ ձևակերպմամբ, այն «պայմանները», որոնց դեպքում Արցախի իշխանությունների նկատմամբ իրենք «զիջումների կգնան»։
«Բոլորը գիտեն, որ այսօր այդ տարածաշրջանում մենք ցանկացած հնարավորություն ունենք՝ գործողություններ (ռազմական-խմբ․) իրականացնելու համար։
Այդ պատճառով խորհրդարանը (Արցախի-խմբ․) պետք է ցրվի, իսկ նա, ով իրեն նախագահ է անվանում, պետք է հանձնվի, բոլոր նախարարները, պատգամավորները պետք է հեռացվեն պաշտոններից։
Միայն այդ դեպքում մենք նրանց նկատմամբ զիջումների կգնանք։ Միայն այդ դեպքում խոսք կարող է գնալ համաներման մասին»,- հոխորտացել է Ադրբեջանի նախագահը։
Մարտի 25-ին ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն ընդունել է Իրանի ԱԳ նախարար Սեյեդ Աբբաս Արաղչիի…
Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը հայտնում է, որ աշխարհում կարմրուկի առումով համաճարակային իրավիճակը լարված…
ՀՀ ՊՆ-ն հայտարարություն է տարածել՝ հայտնելով. «Հաշվի առնելով սահմանագոտու տարբեր հատվածների վերաբերյալ տարատեսակ գրառումների ու…
Իսրայելն առավելագույն ճնշում կգործադրի ՀԱՄԱՍ-ի վրա բոլոր միջոցներով՝ հայտնել են երկրի վարչապետի աշխատակազմից՝ մեկնաբանելով The…
ՌԴ -ին հստակ երաշխիքներ պետք կգան Սևծովյան նախաձեռնության վերսկսման դեպքում։ Այս մասին հայտարարել է Սերգեյ…
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հանդիպել է պաշտոնական այցով Հայաստանում գտնվող Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին…