Լրահոս 24/7

Շախմատի և ֆուտզալի ներքին առաջնություն՝ Դատախազության աշխատակիցների մասնակցությամբ

Դատախազության 105-ամյակին նվիրված հոբելյանական միջոցառումների շրջանակում՝ 2023 թվականի մայիսի 14-ին և 27-ին Դատախազության աշխատակիցների միջև տեղի են ունեցել «ՀՀ գլխավոր դատախազի գավաթ» շախմատի և ֆուտզալի ներքին առաջնությունները:

Հայաստանի շախմատի ակադեմիայում անկացված առաջնությանը մասնակցել են Դատախազության 16 աշխատակիցներ:

6 փուլերում ձեռք բերած միավորների արդյունքում՝ «ՀՀ գլխավոր դատախազի գավաթ» շախմատի առաջնության առաջին հորիզոնականը զբաղեցրել է Երևան քաղաքի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ավագ դատախազ Վաղարշակ Սարգսյանը, երկրորդ հորիզոնականը՝ ՀՀ դատախազության գլխավոր քարտուղար Մհեր Ափրիկյանը, իսկ երրորդ հորիզոնականը՝ ՀՀ դատախազության գլխավոր քարտուղարի տեղակալի պաշտոնակատար Դավիթ Գրիգորյանը:

Մրցանակը հաղթողներին են հանձնել ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը և գրոսմայստեր, Հայաստանի հավաքականի կազմում համաշխարհային օլիմպիադաների կրկնակի հաղթող Տիգրան Պետրոսյանը:

Մայիսի 27-ին տեղի ունեցած ֆուտզալի ներքին առաջնությունը, որին տրիբունայից հետևել են ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը և ԵՊՀ ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանը, ընթացել է երկու թիմերի՝ ՀՀ գլխավոր դատախազության և մարզերի դատախազության միջև:

Եզրափակիչ խաղի արդյունքներով՝ 4:11 հաշվով, հաղթել է մարզերի դատախազության թիմն ու արժանացել «ՀՀ գլխավոր դատախազի գավաթ» մրցանակին:

Թիվ 1

Recent Posts

Չինաստանը կարող է խաղաղապահներ ուղարկել Ուկրաինա. աշխարհաքաղաքական խաղը մտնում է նոր փուլ

Ուկրաինայում անցկացված վերջին սոցիոլոգիական հարցումն արձանագրել է հետևյալ պատկերը՝ երկրի բնակիչների 50%-ը որևէ պայմանով պատրաստ…

4 hours ago

Ամենահարմար պահն է, որպեսզի Արցախի ԱԺ-ն հրատապ դիմի ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատին

Հայաստանի ԳԽ և Արցախի ԱԺ նախկին պատգամավոր Վահրամ Աթանեսյանը «Ֆեյսբուքի» իր էջում գրել է. ԱՄՆ…

4 hours ago

Ադրբեջանը շարունակում է նոր նախապայմաններ ներկայացնել․ Միրզոյան

Բրազիլիա պաշոտանական այցի շրջանակներում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հարցազրույց է տվել այդ երկրի ամենամեծ…

5 hours ago

Վարչապետն այցելել է Երևանի թիվ 184 ավագ դպրոցի նորակառույց մարզադահլիճ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Երևանի Ս. Խանզադյանի անվան թիվ 184 ավագ դպրոց, որտեղ կառուցվել…

6 hours ago

Թուրքիան «աքցանների մեջ է»

Մարտի լույս 22-ի գիշերը Ստամբուլում հակակառավարական ցույցին մասնակցել է 210 հազար մարդ: Այդ մասին հայտարարել…

7 hours ago

ՀՀ առանձին շրջաններում առատ տեղումներ կլինեն

Հանրապետության տարածքում մարտի 22-ի ցերեկը շրջանների զգալի մասում, 23-ին առանձին շրջաններում սպասվում են տեղումներ, լեռնային…

8 hours ago