Լրահոս 24/7

Լուկաշենկոն Ղազախստանին «հրավիրել է» միանալու Միութենական պետությանը

Ղազախստանը կարող է միանալ Ռուսաստանի և Բելառուսի միութենական պետությանը, որի պարագայում «միջուկային զենքը կլինի բոլորի համար». այս մասին, ինչպես գրում է vedomosti.ru-ն, ասել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն՝ պատասխանելով լրագրող Պավել Զարուբինի հարցին։

Ավելի վաղ Ղազախստանի նախագահ Կասիմ Ժոմարտ Տոկաևը Եվրասիական տնտեսական II համաժողովի լիագումար նիստում իր ելույթի ժամանակ մատնանշել էր Ռուսաստանի և Բելառուսի միութենական պետության «ֆենոմենը» ԵԱՏՄ-ի կառուցվածքում և «երկուսի համար մեկ միջուկային զենքի առկայությունը»:

Այդ կապակցությամբ Ղազախստանի ղեկավարն առաջարկել էր քննարկել երկրների ինտեգրման տարբեր խնդիրը։

Մեկնաբանելով Տոկաևի մտավախությունները՝ Լուկաշենկոն կասկածել է, որ Ղազախստանի նախագահը «անհանգստանում է այդ առնչությամբ»։ Լուկաշենկոյի խոսքով՝ ոչ ոք դեմ չէ, որ Ղազախստանն ու այլ երկրներ ունան նույն սերտ հարաբերությունները, ինչ Մոսկվան ունի Մինսկի հետ։

«Եվ դա շատ պարզ է՝ պետք է միանալ Բելառուս-Ռուսաստան միությանը։ Այդ դեպքում միջուկային զենքը կլինի բոլորի համար։ Սա իմ կարծիքն է, սա ռուսների կարծիքը չէ։ Բայց ես կարծում եմ, որ դա հնարավոր է: Մենք պետք է ռազմավարական առումով հասկանանք, որ միավորվելու բացառիկ հնարավորություն ունենք»,- ասել է նա։

Այս շաբաթվա սկզբին Ղազախստանի նախագահի խոսնակ Ռուսլան Ժելդիբայը հայտարարել էր, որ հանրապետությունը մտադիր չէ ստեղծել կամ միանալ որևէ միութենական պետության, թեև «ԵԱՏՄ երկու անդամները՝ Ռուսաստանը և Բելառուսը, ցույց են տալիս մերձեցման ավելի ու ավելի սերտ մակարդակ»։

Թիվ 1

Recent Posts

Թուրքիայում Արթուր Դավթյանը դուրս է եկել եզրափակիչ

Թուրքիայի Անթալիա քաղաքում ընթացող սպորտային մարմնամարզության աշխարհի գավաթի խաղարկության երրորդ փուլի մրցաշարում Օլիմպիական խաղերի արծաթե…

11 hours ago

Նոր պատերազմը կանխելու իմ տեսլականը. Էդմոն Մարուքյան

https://youtube.com/watch?v=y-d4XZLOIJ8&si=eGPLcpRZXx2WKvVU

12 hours ago

ՄԱԿ-ի խաղաղապահների տարբերակը չի դիտարկվում

ՄԱԿ-ը չի կարող ապահովել Ուկրաինայի անվտանգությունը, ուստի խաղաղապահների հետ կապված այս տարբերակը չի դիտարկվում։ Այս…

12 hours ago

Fastex-ը՝ Հայաստանի համալսարաններում. Future Economy Summit

Fastex-ը Future Economy Summit-ի շրջանակում հայտարարել է 20,000 FTN-ին համարժեք ՀՀ դրամ մրցանակային ֆոնդով մրցույթի…

12 hours ago

Միջազգային օլիմպիական կոմիտեի նոր ղեկավար է ընտրվել Քիրստի Քովենտրին

Միջազգային օլիմպիական կոմիտեի նոր ղեկավար է ընտրվել Քիրստի Քովենտրին։ Նա բազմակի օլիմպիական չեմպիոն է և…

12 hours ago

Մաքգրեգորը ուզում է դառնալ Իռլանդիայի հաջորդ նախագահը

UFC-ի երկու քաշային կարգերում նախկին չեմպիոն, իռլանդացի Քոնոր Մաքգրեգորը մտադիր է դառնալ Իռլանդիայի հաջորդ նախագահը:…

13 hours ago