Արցախի Հանրապետության նախկին պետական նախարար Ռուբեն Վարդանյանը գրել է.
«Մայիսի 28-ին մենք տոնում ենք Առաջին հանրապետության ծնունդը` 105-ամյակը:
Բայց այս օրը նաև մեր անցած ուղին, մեր կրած դժվարությունները, դրանք հաղթահարելու ձևերը տեսնելու ու վերարժևորելու մասին են: Մենք պետություն կառուցեցինք մայիսյան հերոսամարտերի շնորհիվ: Կռվեցինք քանակով, ուժերով, զենքով բազմիցս մեզ գերազանցող թշնամու դեմ: Կռվեցինք ու կերտեցինք մեր պետությունը:
Կռվեցինք, որովհետև չկռվելը լինելու էր կործանարար: Կռվեցինք՝ մի կողմ դնելով մեր տարաձայնությունները, հակասությունները ու համախմբվելով պետություն ունենալու գաղափարի շուրջ: Հենց այդ պատճառով եմ ես հաճախ կրկնում, որ այսօրվա իրավիճակը դա Սարդարապատ է՝ կամ մենք ուժ ենք գտնում միասին պայքարելու, կամ հետևանքները լինում են աղետալի բոլորիս համար:
Մենք Առաջին հանրապետությունը կերտողների ժառանգներն ենք: Մենք նաև 35 տարի առաջ Արցախի համար ոտքի կանգնած և պայքարի դուրս եկած շարժման մասնակիցների ժառանգներն ենք:
Ինչպես 105 տարի առաջ և ինչպես 35 տարի առաջ, մենք պետք է պաշտպանենք մեզ, և պետք է կարողանանք պաշտպանվել ոչ միայն սահմաններին, այլև դիվանագիտական ասպարեզում: Մենք խուսափում ենք իրավիճակի գնահատումից, խուսափում են լսել սթափ գնահակատաններ:
Մեզ պակասում են խելացի առաջնորդներ, որոնք բանակցություններում կկարողանան ոչ թե լիովին տրվել վերջնագրերի, այլ ապահովել ընդունելի պայմաններ կամ լուծումներ, որոնց հիմքում ընկած կլինեն մեր պետության ու ժողովրդի կենսական շահերը:Այս օրը նաև պետության ու պետականության գնահատման օր է:
Պետական շահը պետք է վեր լինի անձանց, կուսակցությունների, տարբեր թիմերի այսօրեական շահերից: Մենք պետք է սովորենք ժամանակին նայել 20, 50, 100 տարվա կտրվածքով ու գործել ուժեղ պետություն կառուցելու տրամաբանությամբ:
Ուղերձս կամփոփեմ Նժդեհի խոսքերով. «Միթե՞ հնարավոր է խոսքով սպառել Մայիս 28-ի բովանդակ տարողությունը:
Ո’չ, ո’չ, դա ոչ ոք չի հաջողի: Այդ նվիրական թվականը կխորհրդանշի հայրենիքն ու իր անկախությունը, հայրենիքը, որ Աստծու պես ավելի սրտի, քան ուղեղի մեջ կապրի…»»։
«Ամեն անգամ, երբ ԱՄՆ-ում եւ Իսրայելում հաղթում է ուժեղ աջական առաջնորդը, ձախ խորքային պետությունն օգտագործում…
Մարտի 20-ին Երևանում կայացավ ՈւԵՖԱ Ազգերի լիգայի անցումային փլեյ-օֆֆ փուլի Հայաստան-Վրաստան հանդիպումը: Մեր ընտրանին զիջեց…
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հերթական ապատեղեկատվությունն է տարածել, հայտնում է ՀՀ պաշտպանության նախարարությունը։ «Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունը,…
Հայ շախմատիստները առաջատարների շարքում են 2025 թվականի շախմատի Եվրոպայի անհատական առաջնությունում: 5 խաղափուլից հետո գրոսմայստերներ…
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը ելույթ է ունեցել Խորհրդարանների նախագահների «Ժողովրդավարության պաշտպանություն» թեմայով եվրոպական համաժողովում։…
Եվրասիական տնտեսական միությունից Հայաստանի հնարավոր դուրս գալը Եվրամիությանը միանալու շուրջ բանակցությունների փուլում կարող է զգալի…