Լրահոս 24/7

Փոխվարչապետն այցելել է Ապարան

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը և այլ բարձրաստիճան պաշտոնյաներ մասնակցել են Հանրապետության տոնի, Բաշ-Ապարանի ճակատամարտի և քաղաքի օրվա առթիվ Ապարանի համայնքապետարանի կողմից կազմակերպված միջոցառումներին:

Միջոցառումները մեկնարկել են Ապարանի Սուրբ Խաչ եկեղեցուց, որտեղ ներկաները մեկ րոպե լռությամբ հարգել են Բաշ-Ապարանի ճակատամարտի հերոսների հիշատակը:

Փոխվարչապետը միջոցառման շրջանակներում շրջել է քաղաքում տեղադրված տաղավարներով, այնուհետև այցելել է Ապարանի «Վերածնունդ» հուշահամալիր, ծաղկեպսակ է դրել Բաշ-Ապարանի ճակատամարտի հերոսների հիշատակը հավերժացնող հուշակոթողին և հարգանքի տուրք մատուցել նրանց հիշատակին:

Այցի շրջանակներում Մհեր Գրիգորյանը հարգանքի տուրք է մատուցել և ծաղիկներ խոնարհել նաև Դրոյի (Դրաստամատ Կանայան) գերեզմանին, ինչպես նաև այցելել զինվորական պանթեոն և ծաղիկներ խոնարհել Հայրենիքի համար իրենց կյանքը զոհաբերած զինվորների շիրիմներին:

Թիվ 1

Recent Posts

Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը կգործուղվի ԱՄՆ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ, ՀՀ արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը կգործուղվի Ամերիկայի Միացյալ Նահանգներ: «Համաձայն «Կառավարության…

13 minutes ago

Ուկրաինայի սահամանդրությունը խանգարում է խաղաղության համաձայնագրին․ Շոյգու

Ռուսաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Սերգեյ Շոյգուն նախազգուշացրել է Կիևում առկա դժվարությունների մասին՝ խաղաղության համաձայնագրերի հասնելու…

25 minutes ago

Աղմուկը «կերավ» Արցախը. Հայաստանի մարտահրավերը

Շատ քչերը հասկացան, թե քառասունչորսօրյա պատերազմից հետո Արցախի Ազգային ժողովի նախագահ Արթուր Թովմասյանն ինչու՞ հրապարակայնացրեց,…

39 minutes ago

ՀՀ-ն ՄԱԿ-ում ՀՀ ներկայացուցչությանը կից պաշտպանության հարցերով կցորդ կունենա

Երևանը Միավորված ազգերի կազմակերպությունում Հայաստանի Հանրապետության մշտական ներկայացուցչությանը կից Հայաստանի Հանրապետության պաշտպանության հարցերով կցորդ կունենա։…

50 minutes ago

ՀՀ-ն շարունակում է առաջ մղել խաղաղության օրակարգը. Գրիգորյան

«ՀՀ-ն շարունակում է առաջ մղել խաղաղության օրակարգը»,- հայտարարել է ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը։ Նրա խոսքով,…

1 hour ago