Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախագահական ընտրությունների երկրորդ փուլում հաղթանակից հետո հանդես է եկել ուղերձով՝ շնորհակալություն հայտնելով ընտրողներին քվեարկությանն ակտիվ մասնակցության համար։
«Մենք հարգում ենք ընտրողների կամքը, ինչպես դա արել ենք նախորդ բոլոր ընտրություններում։ Միայն մենք չենք հաղթել։
Հաղթեց՝ Թուրքիան, հաղթեց՝ ժողովրդավարությունը։ Մայիսի 28-ի ընտրություններում պարտվողներ չկային, հաղթեց Թուրքիայի ողջ 85 մլն ժողովուրդը։ Եկել է միասնականության և համախմբման ժամանակը՝ հանուն ազգային նպատակների և գաղափարների»,– ասել է նա։
Ներքին խնդիրների մասին խոսելուց բացի, Էրդողանն ուշադրություն է հրավիրել աշխարհաքաղաքական գործընթացների և համաշխարհային աշխարհակարգի ցնցումների վրա․ «Աշխարհում ուժերի հավասարակշռությունը փոխվում է, և այդ ֆոնին Թուրքիան կներկայանա բոլորովին այլ երկիր՝ ավելի ուժեղ և հեղինակավոր։
Մենք կուժեղացնենք պայքարը ազգային անվտանգության սպառնալիքների դեմ, այդ թվում ՝ Թուրքիայի հարավային սահմանների մոտ ահաբեկչության դեմ պայքարի հարցում»,– ասել է նա:
Թուրքիայի Անթալիա քաղաքում ընթացող սպորտային մարմնամարզության աշխարհի գավաթի խաղարկության երրորդ փուլի մրցաշարում Օլիմպիական խաղերի արծաթե…
https://youtube.com/watch?v=y-d4XZLOIJ8&si=eGPLcpRZXx2WKvVU
ՄԱԿ-ը չի կարող ապահովել Ուկրաինայի անվտանգությունը, ուստի խաղաղապահների հետ կապված այս տարբերակը չի դիտարկվում։ Այս…
Fastex-ը Future Economy Summit-ի շրջանակում հայտարարել է 20,000 FTN-ին համարժեք ՀՀ դրամ մրցանակային ֆոնդով մրցույթի…
Միջազգային օլիմպիական կոմիտեի նոր ղեկավար է ընտրվել Քիրստի Քովենտրին։ Նա բազմակի օլիմպիական չեմպիոն է և…
UFC-ի երկու քաշային կարգերում նախկին չեմպիոն, իռլանդացի Քոնոր Մաքգրեգորը մտադիր է դառնալ Իռլանդիայի հաջորդ նախագահը:…