Լրահոս 24/7

ՄԻՊ աջակցությամբ դիմումատուն ստացել է ՀՀ քաղաքացու անձնագիր

Քաղաքացին խնդրել է Մարդու իրավունքների պաշտպանի աջակցությունը ՀՀ քաղաքացու անձնագիր ստանալու հարցում։

Ըստ նրա՝ տևական ժամանակ արտերկրում բնակվելու ընթացքում իր անձնագրի վավերականության ժամկետը լրացել է։

Հայաստան վերադառնալուց հետո դիմել է ոստիկանության անձնագրային և վիզաների վարչություն նոր անձնագիր ստանալու նպատակով։

Անհրաժեշտ է եղել ներկայացնել նաև զինվորական հաշվառման փաստը հավաստող տեղեկանք։ Այն իրեն չեն տրամադրել՝ պատճառաբանելով, որ իր վերաբերյալ նյութերն ուղարկվել են Քննչական կոմիտե քրեական վարույթ նախաձեռնելու հարցը քննարկելու համար։

Այս մասին հայտնում են ՄԻՊ գրասենյակից՝ նշելով, որ ըստ բողոքը ներկայացրած անձի՝ արդեն տևական ժամանակ որևէ տեղեկություն չունի գործընթացի վերաբերյալ և խնդրել է Պաշտպանի աջակցությունը համապատասխան տեղեկանքը և անձնագիրը ստանալու հարցերում:

Բարձրացված հարցի առնչությամբ պաշտպանի աշխատակազմում սկսվել է քննարկման ընթացակարգ, իրավասու պետական մարմիններից ստացվել են պարզաբանումներ։

Արդյունքում, քաղաքացին հաշվառվել է ՀՀ Զինված ուժերի պահեստազորում, նրան տրամադրվել է համապատասխան տեղեկանք, որի հիման վրա ստացել է ՀՀ քաղաքացու անձնագիր:

Թիվ 1

Recent Posts

Չինաստանը կարող է խաղաղապահներ ուղարկել Ուկրաինա. աշխարհաքաղաքական խաղը մտնում է նոր փուլ

Ուկրաինայում անցկացված վերջին սոցիոլոգիական հարցումն արձանագրել է հետևյալ պատկերը՝ երկրի բնակիչների 50%-ը որևէ պայմանով պատրաստ…

12 hours ago

Ամենահարմար պահն է, որպեսզի Արցախի ԱԺ-ն հրատապ դիմի ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատին

Հայաստանի ԳԽ և Արցախի ԱԺ նախկին պատգամավոր Վահրամ Աթանեսյանը «Ֆեյսբուքի» իր էջում գրել է. ԱՄՆ…

13 hours ago

Ադրբեջանը շարունակում է նոր նախապայմաններ ներկայացնել․ Միրզոյան

Բրազիլիա պաշոտանական այցի շրջանակներում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հարցազրույց է տվել այդ երկրի ամենամեծ…

14 hours ago

Վարչապետն այցելել է Երևանի թիվ 184 ավագ դպրոցի նորակառույց մարզադահլիճ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Երևանի Ս. Խանզադյանի անվան թիվ 184 ավագ դպրոց, որտեղ կառուցվել…

15 hours ago

Թուրքիան «աքցանների մեջ է»

Մարտի լույս 22-ի գիշերը Ստամբուլում հակակառավարական ցույցին մասնակցել է 210 հազար մարդ: Այդ մասին հայտարարել…

16 hours ago

ՀՀ առանձին շրջաններում առատ տեղումներ կլինեն

Հանրապետության տարածքում մարտի 22-ի ցերեկը շրջանների զգալի մասում, 23-ին առանձին շրջաններում սպասվում են տեղումներ, լեռնային…

17 hours ago