«Մենք ունենք ծառերի հատման դեպք Կնետրոն վարչական շրջանում։ Եվ ես գիտեմ, որ մեր թեժ գիծ զանգ է եղել»,- այս մասին հայտարարեց փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը և պատասխանատուներից խնդրեց ներկայացնել, թե ինչպես է եղել դեպքը։
Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղար Շավարշ Գրիգորյանի խոսքով՝ թեժ գծին զանգը եղել է երկու անգամ և խնդիր է առաջացել թեժ գծի և տարածքի տեսուչի հետ կապի դուրս գալու հետ կապված։ «Խնդիրը այսօրևեթ կուղղվի»,- նշել է Գրիգորյանը։
«Պետք է խնդրեմ՝ ծառայողական քննություն սկսել։ Հասկանանք՝ այդ տեխնիկական խնդիրը ում խատճառով է եղել առաջին հերթին։ Երկրորդը՝ պարոն Ղուկասյան, ես վստահ եմ, որ հենց այնպես չեն այդ ծառերը հատվել. մեկի մտքով անցել է, որ այդ հողի հատվածը ինքը կարողանալու է զավթել։
Միհատ ուղղարկեք ձեր տղաներին, ու առհասարակ, եթե այնտեղ որևէ տարածք կլինի ցանկապատված, կմաքրեք ամբողջությամբ»,- հայտարարել է Տիգրան Ավինյանը։
«Որևէ մեկի մտքի ծայրով չանցնի, որ այս մեթոդով իրենք նոր հողազավթումներ են կարողանալու անել։ Թեժ գիծ զանգ է եղել, դրանք պետք է միանգամից արձագանք ստանան։ Չենք կարող սպասել, որ ծառերը հատվեն, հետո մենք գնանք պոստ ֆակտում արձանագրենք»,- ավելացրել է Երևանի փոխքաղաքապետը։
ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը համակարծիք են, որ Հարավային Կովկասում էսկալացիան…
Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը 2025 թվականի մարտի 26-ին «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքով նախատեսված կարգով…
Վաշինգտոնում Ռուսաստանի դեսպան Ալեքսանդր Դարչիևը մարտի 26-ին կմեկնի Միացյալ Նահանգներ: Այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել է…
Հրապարակվել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հարցազրույցը մայրաքաղաք Բրազիլիայում հրապարակվող հիմնական օրաթերթերից մեկին՝ Correio…
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ ռուսների հետ բանակցություններում ամենադժվար հարցերը հրադադարն են և…
ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն իր սոցցանցերի էջերում գրել է. «Բոլոր նրանք, ովքեր փորձում են մասնագիտական…