Լրահոս 24/7

Ընթացիկ ծախսեր իրականացնելու համար պարտք չենք վերցնում. վարչապետ

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը 2022թ. պետբյուջեի կատարողականի հաշվետվության քննարկման ժամանակ անդրադարձել է պետական պարտքի ցուցանիշին։

Նրա խոսքով՝ կառավարությունը գոհ կլինի, եթե մինչև 2026թ․ պետական պարտքի ցուցանիշը ՀՆԱ-ի նկատմամբ 60%-ից ցածր լինի։

Վարչապետը շեշտել է, որ 2022թ․ արդյունքներով` պարտք-ՀՆԱ ցուցանիշը կազմում է 46,7%: 2017-ին այդ ցուցանիշը եղել է 58,9%. «Պարտքի գնահատման առումով ուզում եմ արձանագրել, որ նոմինալ պարտքը մեծացել է։

Ընդ որում, մեծացել է նաև հասկանալի պատճառներով, որովհետև վարկային ծրագրեր ունենք, նաև քովիդի կառավարումն է շատ մեծ ռեսուրսներ պահանջել, ու արտաքին պարտքն այդ ժամանակ նույնպես մեծացել է»։Նիկոլ Փաշինյանը կարևոր է համարել այն հանգամանքը, որ կառավարությունը պարտքը ծախսում է միայն կապիտալ նպատակներով. «Ընթացիկ ծախսեր՝ աշխատավարձ, թոշակ բարձրացնելու համար պարտք չենք վերցնում»:

Նա խոսել է նաև գնաճի տեմպերից՝ նշելով, որ այստեղ որոշակի կայունացում է նկատվում. «Ապրիլի դրությամբ գնաճը վերադարձել է բյուջեով կանխատեսված ու նախատեսված ցուցանիշներին, ու հույս ունենք, որ այս դինամիկան կպահպանվի»։

Թիվ 1

Recent Posts

Վերին Գետաշենի նախկին ղեկավարի իրավահաջորդից բռնագանձել անշարժ գույքեր և դրամական միջոցներ

Հակակոռուպցիոն դատարանը 2025 թվականի մարտի 20-ին վարույթ է ընդունել Գլխավոր դատախազության՝ ապօրինի ծագում ունեցող գույքի…

33 minutes ago

Նախագահին իր հավատարմագրերն է հանձնել Չեռնոգորիայի դեսպանը

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանին իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանում Չեռնոգորիայի արտակարգ և լիազոր դեսպան Բորյանկա…

1 hour ago

Եթե Իրանը չհամաձայնի գործարքին, ապա շատ-շատ վատ բաներ տեղի կունենան. Թրամփ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ եթե Իրանը չհամաձայնի իր առաջարկած գործարքին, ապա այդ…

2 hours ago

Տարոն Մարգարյանին մեղադրանք է առաջադրվել

Տարոն Մարգարյանին մեղադրանք է առաջադրվել, խափանման միջոց է ընտրվել բացակայելու արգելքը: «Հսկող դատախազի կողմից հանրային…

18 hours ago

Մյանմայում և Բանգկոկում զոհերի թիվն ավելացել է

Մյանմայում տեղի ունեցած երկրաշարժի զոհերի թիվը հասել է 144-ի, շուրջ 700 մարդ վիրավորվել է, հայտնում…

18 hours ago

Հովիկ Աղազարյանին մեղադրանք է առաջադրվել

Հովիկ Աղազարյանին մեղադրանք է առաջադրվել, խափանման միջոց է ընտրվել ստորագրությամբ երկրից չբացակայելը։ «Հսկող դատախազի կողմից…

19 hours ago