Լրահոս 24/7

Թոշակների բարձրացման չափը մեզ չի բավարարում. վարչապետ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է կենսաթոշակների ոլորտին՝ հայտարարելով, որ 2022 թվին կենսաթոշակները երկու անգամ բարձրացել են. մեկը՝ հունվարին, մյուսը՝ սեպտեմբերին․ «Միջին կենսաթոշակը դարձել է 46200 դրամ՝ 43500 դրամի փոխարեն, իսկ նվազագույնը՝ 31600 դրամ, 26500 դրամի փոխարեն»։

Այս համատեքստում նա հիշեցրել է նաև թոշակառուների կողմից անկանխիկ առևտրի դեպքում հետվճարի համակարգը. «Ապրիլի դրությամբ մեկ քաղաքացուն տրվող հետվճարը միջինում եղել է 3140 դրամ»,- ասել է նա։

Վարչապետը շեշտել է, որ թոշակների բարձրացման չափն իրենց չի բավարարում. «Պետք է արձանագրենք, որ թոշակառուները մեր երկրի ամենամեծ սոցիալական շերտերից մեկն են, մոտ 560000 թոշակառու ունենք, և ՀՀ-ում նույնիսկ այդքան բարձրացումից հետո աշխատում է 710000 մարդ։

Պետք է հասկանանք, որ էս աշխատող 710000 է կախված, թե որքան թոշակ են ստանալու թոշակառուները, էլ չեմ ասում, որ մոտ 90 հազար ընտանիք էլ նպաստառու է»։

Թիվ 1

Recent Posts

ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները կրակ չեն բացել ադրբեջանական դիրքերի ուղղությամբ. ՊՆ

Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունը, թե իբր մարտի 31-ին՝ ժամը 11։10-ի սահմաններում, ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են…

5 hours ago

Արցախի դրոշի համար Գերմանիայի դեսպանին Ադրբեջանը խիստ նկատողություն է արել

Մարտի 31-ին Արտաքին գործերի նախարարություն է կանչվել Ադրբեջանում Գերմանիայի Դաշնային Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան…

6 hours ago

Փաշինյանը Գերմանիայի նախագահի այցը Հայաստան համարել է պատմական

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը և տիկին Աննա Հակոբյանը կառավարությունում հյուրընկալել են պաշտոնական այցով Հայաստանում գտնվող Գերմանիայի…

7 hours ago

Գերմանիայի նախագահը ԼՂ դրոշով նկար է հրապարակել

Տարածաշրջանային այցով Երևանում գտնվող Գերմանիայի նախագահ Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերն իր սոցիալական ցանցերում ԼՂ դրոշով լուսանկար է…

7 hours ago

Ներկայացվել է օդանավակայանի մեկնման սրահում տեղադրված նոր համակարգերը

«Զվարթնոց» միջազգային օդանավակայանից հայտնում են, որ այսօր՝ մարտի 31-ին, Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Օլիվիե Դըկոտինյին Զվարթնոց…

7 hours ago

Արման Եղոյանն ընդունել է Հայաստանում Կիպրոսի դեսպանին

ՀՀ ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանը մարտի 31-ին ընդունել է մեր…

7 hours ago