X
Մենք սոց. ցանցերում

Գլխավոր

Ադրբեջանական ԶՈՒ-ն ականանետից 7 ական է արձակել ՊԲ դիրքերից մեկի ուղղությամբ

Արցախի ՊԲ-ից տեղեկացնում են, որ մայիսի 30-ին Ադրբեջանի ԶՈւ-ն շփման գծի հյուսիսային և արևելյան ուղղությամբ խախտել է հրադադարը` կիրառելով հրաձգային զենք և ականանետ։

Ժամը 11։40-ի սահմաններում ադրբեջանական կողմը նախնական տվյալներով 60 մմ տրամաչափի ականանետից 7 ական է արձակել ՊԲ դիրքերից մեկի ուղղությամբ։ Հայկական կողմը կորուստներ չունի։

Հրադադարի խախտման մասին հաղորդվել է ՌԴ խաղաղապահ զորակազմի հրամանատարությանը։

Մայիսի 30-ի ժամը 13։00-ի դրությամբ իրավիճակը շփման գծում հարաբերականորեն կայուն է։

Թիվ 1

Նմանատիպ Նյութեր

Լրահոս