Լրահոս 24/7

«Մեր ղեկավարությունը պետք է խոսի իրենց ղեկավարության հետ». Սինանյանը՝ Էրդողանին վարչապետի շնորհավորանքի մասին

Սփյուռքի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանն այսօր պատասխանելով հարցին, թե նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ Էրդողանին շնորհավորելիս Նիկոլ Փաշինյանն ինչո՞ւ է ասել, թե անհամբեր սպասում է հանդիպմանը, պարզաբանել է՝ դիվանագիտության մեջ արարողակարգ կա և ինչ-որ արտահայտություններ կան, որոնք ստանդարտ օգտագործվում են։

«Ինչո՞ւ է կարևոր, որ Էրդողանի հետ մեր վարչապետը հանդիպի, որովհետև երբ առավոտյան արթնանում ենք, արթնանում ենք այս իրականության մեջ։ Մեր իրականությունը հետևյալն է՝ արևմուտքում 85 մլն բնակչությամբ հարևան ունենք, անունը Թուրքիայի Հանրապետություն է, այդ Հանրապետությունն այսօր վերընտրված նախագահ ունի, անունը՝ Էրդողան։ Արևելքում գտնվող հարևանի մասին չեմ նշում։ Այս երկուսի արանքում մենք մի պետություն ենք, որը պետք է գոյատևի, ոչ թե ապրի։ Հետևաբար, մեր ղեկավարությունը պետք է խոսի իրենց ղեկավարության հետ։ Դա աքսիոմատիկ բան է», – ասել է նա։ 

Անդրադառնալով վարչապետի՝ Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը ճանաչելու հայտարարությանը, նա նշել է. «Հասկանում եմ, որ երկու պետությունները որպեսզի տարածքային հավակնություններ չունենան, ճանաչում են իրենց երկկողմանի տարածքային ամբողջականությունը, բայց դա չի փոխում այն փաստը, որ իրենց բնիկ հողի վրա բնակվում են հայեր, և այնտեղ կա այդ մարդկանց ինքնորոշման խնդիր: Կարող ենք վերադառնալ Լենինին, կարող են 1920 թվականի ռուս-բոլշևիկ-թուրքական դաշինքի նոյեմբեր ամսի հարձակումը Հայաստան. սկսե՞նք այդտեղից: Կան պատմագետներ, որոնք լավ ծանոթ են մեր պատմությանը և գիտեն՝ որտեղից է դա գալիս»:

Նա նշեց, որ այդ հայտարարությունները պայմանավորված են 2020-ի պատերազմի արդյունքների հետ:

AddThis Website Tools
Թիվ 1

Recent Posts

Կրակոցներն անհասցե են. սահմանին կուտակումներ չկան. փոխնախարար

Պաշտպանության փոխնախարար Արման Սարգսյանն անդրադարձել է հայ-ադրբեջանական սահմանի մոտ հնչող կրակոցներին։ Լրագրողների հետ ճեպազրույցում նա…

21 seconds ago

Մարտուն Գրիգորյանը չի վերցնի մանդատը

Գյումրիի ՏԻՄ ընտրություններում «Մեր քաղաքը» դաշինքի ցուցակը գլխավորող ԱԺ պատգամավոր Մարտուն Գրիգորյանն ինքնաբացարկ է ներկայացրել՝…

7 minutes ago

ԱՄՆ դեսպանատան և Հակակոռուպցիոն կոմիտեի համագործակցության ոլորտները կընդլայնվեն

ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ Արթուր Նահապետյանն ընդունել է ՀՀ-ում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա…

24 minutes ago

Ֆասթ Բանկը ՓՄՁ-ների կողքին է՝ իր գրավիչ առաջարկներով

Ֆասթ Բանկն օրերս մասնակցել է «ՓՄՁ ոլորտի ֆինանսավորման հնարավորություններն ու հեռանկարները» թեմայով համաժողովին։ Համաժողովն իրականացրել…

44 minutes ago

ԵԱՏՄ-ից դուրս գալը ցավոտ կլինի Հայաստանի բնակչության համար. Գալուզին

ԵԱՏՄ-ից դուրս գալու գործընթացը ցավոտ կլինի Հայաստանի բնակչության համար, «Իզվեստիա» - ին տված հարցազրույցում հայտարարել…

58 minutes ago

Ադրբեջանն իր նախապայմաններով ՀՀ իշխանությանը դեմ է տվել պատին. Աբրահամյան

Հայաստանի ու Ադրբեջանի միջև, այսպես կոչված, «Խաղաղության համաձայնագրի» բանակցությունների ավարտից հետո, թեման առարկայական քննարկելու առաջին…

2 hours ago