«Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի եռակողմ աշխատանքային խմբի նոր հանդիպումը տեղի կունենա ամենամոտ ժամանակներս», – տեղեկացրել է ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը։
Նա մանրամասներ է հայտնել սպասվող քննարկումներից. «Քննարկվելիք հարցերը վերաբերում են Ադրբեջանի և Հայաստանի միջև սահմանը հատելու մոդալության հետ կապված տեխնիկական մանրամասներին: Խոսքն այն մասին է, որ այդ սահմանին կլինեն անձնագրային, մաքսային և վերահսկողության բոլոր այլ տեսակները, որոնք գոյություն ունեն միջազգային սահմաններում»,– «Ինտերֆաքսի» հարցին ի պատասխան նշել է նա։
Ըստ Օվերչուկի՝ կողմերն այսօր շատ մոտ են նրան, որ խոսեն արևելյան Ադրբեջանի և Նախիջևանի միջև երկաթուղային հաղորդակցությունը վերականգնելու մասին․ «Նաև Հայաստանն է Նախիջևանով, Սյունիքով, Ադրբեջանով դեպի Ռուսաստան, ԵՄ այլ երկրներ շարժվելու ու ապաշրջափակման հնարավորություն ստանում, նաև՝ կարելի է դուրս գալ Իրան», – ասել է Օվերչուկը:
ՀՀ ՊՆ-ից հայտնում են, որ Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունը, թե իբր մարտի 30-ին՝ ժամը 22:30-ից մինչև…
Տիգրան Աբրահամյանը գրում է. «Ադրբեջանը գիշերային ժամերին շարունակում է անկանոն կրակահերթերով խախտել հրադադարի ռեժիմը: Երեկվանից…
Քաղաքապետարանի գործակարգավարական նիստում քննարկվել է 250 նոր էլեկտրական ավտոբուսների ձեռքբերման գործընթացը: Նշվել է, որ ծրագիրը…
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է երեկ Գյումրիում և Փարաքարում կայացած ՏԻՄ ընտրություներին։ «Հայաստանի Հանրապետության Քաղաքացին…
Հայաստանյան փորձագիտական որոշակի շրջանակներ վերջին մի քանի օրերին տեսլական են ներշնչում, որ «Թուրքիան, Միացյալ Նահանգները…
Լրագրող Թաթուլ Հակոբյանը գրել է. Թարմ ուղեղով՝ դառը սուրճի հետ Հեղափոխությունը, որ սկսվել էր Գյումրիից,…