Լրագրող Թաթուլ Հակոբյանը գրել է.
Թարմ ուղեղով՝ դառը սուրճի հետ
Հեղափոխությունը, որ սկսվել էր Գյումրիից, պարտվել է:
Շատ սպասելի էր Հայաստանի գործող իշխանությունների պարտությունը Գյումրիի քաղաքապետի ընտրություններում:
Գործի բերումով ամիսը մեկ լինում եմ երկրորդ քաղաքում, շփվում Գյումրիի միջին և մանր գործարարների հետ: Բոլորը Փաշինյանից ու իր թիմից հատկապես դժգոհ էին հարկային քաղաքականության համար: Որոշներն օգտագործում էին հարկային կեղեքում ձևակերպումը:
Սա, իմ կարծիքով, պարտության հիմնական պատճառն էր՝ տնտեսական կեղեքում մի կողմից, մարդկանց ապրելակերպի վատթարացում, մյուս կողմից:
Փաշինյանի թիմը ընտրել էր “Մեր Սարիկին”՝ նախկին Հանրապետական և ապա Լուսավոր:
“Մեր Սարիկի” վերջին օրերի անթույլատրելի հայտարարությունները Արցախի վերաբերյալ իր շուրջը ստեղծեցին շատ վատ մթնոլորտ:
Կարելի է այլ պատճառներ էլ նշել, բայց եզրափակենք ևս մեկով՝ Փաշինյանն ու թիմը պարտվել են խնջույքի ժամանակ նվագողին ապտակող (նողկալի արարք), եկեղեցում ծնկի իջնող Վարդանիկին:
Մնում է Դուք, պարոնայք իշխանություններ, պարտվեք մյուս Վարդան Ղուկասյանին:
ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության նախաձեռնությամբ և էստոնական «Proud Engineers» թվային վերափոխման խորհրդատվական ընկերության հրավերով,…
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն այսօր ընդունել է ՀՀ-ում Վրաստանի դեսպան…
ՌԴ-ն ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ուոլցին է փոխանցել 30-օրյա հրադադարի ընթացքում…
Գերմանիան Ուկրաինային կտրամադրի ավելի քան 11 միլիարդ եվրո ռազմական օգնություն մինչև 2029 թվականը, այդ թվում՝…
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Չեռնոգորիայի արտաքին և եվրոպական գործերի փոխվարչապետ Ֆիլիպ Իվանովիչի գլխավորած պատվիրակությանը:…
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Չեռնոգորիայի արտաքին և եվրոպական հարցերով փոխվարչապետ Ֆիլիպ Իվանովիչին: Վարչապետը ողջունել…