Լրահոս 24/7

Արսեն Թորոսյանը կհարցաքննվի. Սասուն Խաչատրյան

Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ Սասուն Խաչատրյանը հայտարարել է, թե կորոնավիրուսի համավարակի ընթացքում ենթադրյալ չարաշահումների գործով կհարցաքննվի այն ժամանակ Առողջապահության նախարարի պաշտոնը զբաղեցրած Արսեն Թորոսյանը։

«Ինձ թվում է՝ հարցաքննության կարիքը կա, կհարցաքննենք, որովհետև Արսեն Թորոսյանն է զբաղեցրել Առողջապահության նախարարի պաշտոնը։ Պարոն Թորոսյանը պետք է իր վերաբերմունքը ցույց տա այդ իրողությունների վերաբերյալ, ինչպես նաև քննությունն էլ մի շարք հարցեր ունի»,- ասել է նա՝ լրագրողների հետ ճեպազրույցում։

Հիշեցնենք, որ Հակակոռուպցիոն կոմիտեն քրեական վարույթ է նախաձեռնել 2020-2021 թվականներին Կորոնավիրուսի դեմ պայքարի ընթացքում կատարված չարաշահումների առնչությամբ։ Գործի շրջանակում կալանավորվել էր Երևանի փոխքաղաքապետ, առողջապահության նախկին փոխնախարար Գևորգ Սիմոնյանը, որ հետո ազատ էր արձակվել։

Արսեն Թորոսյանը քրեական գործի հարուցումից հետո բազմիցս հայտարարել է, թե ինքը պատրաստ է հարցաքննվել. «Տարօրինակը այն է, որ մինչ օրս չեն հարցաքննվել ո’չ նախորդ նախարարը, այսինքն ես, ո’չ գործող նախարարը (իմ ունեցած տեղեկություններով):

Իմ բազմաթիվ փորձերը հասնելու նրան, որպեսզի ինձ նույնպես հարցաքննեն, ապարդյուն են մնացել և ես այստեղ միտում եմ տեսնում, քանի որ իմ հարցաքննությունից հետո այն մտացածին թեզը, որ ինչ-որ մեկը դիտավորությամբ չի կատարել իր պարտականությունները, ընդհանրապես ի չիք կդառնար»,- ասել էր նա:

Թիվ 1

Recent Posts

ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները կրակ չեն բացել ադրբեջանական դիրքերի ուղղությամբ. ՊՆ

Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունը, թե իբր մարտի 31-ին՝ ժամը 11։10-ի սահմաններում, ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են…

8 hours ago

Արցախի դրոշի համար Գերմանիայի դեսպանին Ադրբեջանը խիստ նկատողություն է արել

Մարտի 31-ին Արտաքին գործերի նախարարություն է կանչվել Ադրբեջանում Գերմանիայի Դաշնային Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան…

9 hours ago

Փաշինյանը Գերմանիայի նախագահի այցը Հայաստան համարել է պատմական

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը և տիկին Աննա Հակոբյանը կառավարությունում հյուրընկալել են պաշտոնական այցով Հայաստանում գտնվող Գերմանիայի…

9 hours ago

Գերմանիայի նախագահը ԼՂ դրոշով նկար է հրապարակել

Տարածաշրջանային այցով Երևանում գտնվող Գերմանիայի նախագահ Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերն իր սոցիալական ցանցերում ԼՂ դրոշով լուսանկար է…

10 hours ago

Ներկայացվել է օդանավակայանի մեկնման սրահում տեղադրված նոր համակարգերը

«Զվարթնոց» միջազգային օդանավակայանից հայտնում են, որ այսօր՝ մարտի 31-ին, Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Օլիվիե Դըկոտինյին Զվարթնոց…

10 hours ago

Արման Եղոյանն ընդունել է Հայաստանում Կիպրոսի դեսպանին

ՀՀ ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանը մարտի 31-ին ընդունել է մեր…

10 hours ago