Արցախ
31.05.2023

Արցախում փողերի լվացման ապացույցները կեղծելու դեպքերով հարուցվել է քրեական գործ

Արցախում փողերի լվացման ապացույցները կեղծելու դեպքերով հարուցվել է քրեական գործ

2023թ. փետրվարի 21-ին Ա.Գ.-ն փաստաբան Վ.Պ.-ի միջոցով հայցադիմում է ներկայացրել ԱՀ ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան՝ Վ.Ղ.-ի հետ 05.05.2011թ. կնքված փոխառության գործարքն անվավեր ճանաչելու և որպես հետևանք՝ 1 /մեկ/ մլն ԱՄՆ դոլար գանձելու պահանջների մասին: ԱՀ ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավորը ուսումնասիրելով հայցադիմումը՝ կից փաստաթղթերով, ենթադրյալ հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել ԱՀ գլխավոր դատախազություն:

Հաղորդման քննարկմամբ պարզվել է, որ հայցվոր Ա.Գ-ի փաստաբան Վ.Պ.-ի կողմից դատարան ներկայացված Ա.Գ.-ի և Վ.Ղ.-ի միջև 05.05.2011թ. Ստեփանակետ քաղաքում կնքված պայմանագրի պատճենը կեղծ է, նրանում «Փոխատու» և «Փոխառու» անվանումների դիմաց առկա ստորագրությունները կատարված չեն Ա.Գ.-ի և Վ.Ղ.-ի կողմից:

Միաժամանակ պարզվել է, որ վերջիններիս կողմից չեն կատարված նաև հայցվորի և պատասխանողի ներկայացուցիչներ` ԱՀ Փաստաբանների պալատի փաստաբան Վ.Պ.-ի և Ռ.Ե.-ի կողմից դատարան ներկայացված՝ 26.01.2023թ. Ստեփանակերտ քաղաքում Ա.Գ.-ի և Վ.Ղ.-ի անվամբ կազմված, իրավունք վերապահող փաստաթուղթ հանդիսացող լիազորագրի «Լիազորող» անվան դիմաց առկա ստորագրությունները:

Ավելի ուշ, պատասխանողի ներկայացուցիչ Ռ.Ե.-ն դատարան է ներկայացրել 15.03.2023թ. թվագրմամբ Ստեփանակերտ քաղաքում կնքված «Հաշտության համաձայնագիր», որով հայցվորի և պատասխանողի ներկայացուցիչները եկել են համաձայնության, որ դատարանի վարույթում քննվող քաղաքացիական գործի վարույթը կարճվի, իսկ վեճն ավարտվի՝ պայմանով, որ հայցվորը հրաժարվում է պահանջներից, իսկ պատասխանող Վ.Ղ.-ն ստանձնած գումարային պարտավորությունը կատարված համարելու դիմաց հայցվորին կօտարի Ստեփանակերտ քաղաքի Վ.Սարգսյան-24/34 հասցեում գտնվող և սեփականության իրավունքով իրեն պատկանող առևտրի սրահը:

Փաստորեն, Ա.Գ.-ն 2011թ. մայիսի 05-ի կեղծ փոխառության պայմանագրով դիտավորությամբ քողարկել և խեղաթյուրել է առանձնապես խոշոր չափերի հասնող՝ 1 /մեկ/ մլն ԱՄՆ դոլար դրամական միջոցների ծագման աղբյուրը, և մինչև 05.05.2015թ. իր քրոջ ամուսին Վ.Ղ.-ին փոխառությամբ տրված վերոնշյալ գումարի գանձման պահանջի դիմաց համաձայնել է ստանալ Վ.Ղ.-ին սեփականության իրավունքով պատկանող անշարժ գույքը, իսկ Վ.Ղ.-ն կեղծ փոխառության պայմանագրով նպատակ է ունեցել փոխարկել (կոնվերտացնել) հանցավոր ճանապարհով ստացված հիշյալ անշարժ գույքը:

Նկարագրված հանցանքների կատարման դեպքերով 17.05.2023թ. հարուցվել է քրեական գործ՝ ԱՀ քրեական օրենսգրքի 198-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (hանցավոր ճանապարհով ստացված գույքն օրինականացնելը (փողերի լվացումը), 375-րդ հոդվածի 1-ին մասով (ապացույցներ կեղծելը), 345-րդ հոդվածի 1-ին մասով (փաստաթղթեր, դրոշմներ, կնիքներ, ձևաթղթեր, տրանսպորտային միջոցների հաշվառման համարանիշներ կեղծելը, իրացնելը կամ օգտագործելը) և 345-րդ հոդվածի 1-ին մասով:

Քրեական գործով մինչդատական վարույթի օրինականության նկատմամբ դատավարական ղեկավարումը և դատախազական հսկողությունը իրականացնում է ԱՀ գլխավոր դատախազության կոռուպցիոն, սեփականության, տնտեսական գործունեության և պետական ծառայության դեմ ուղղված հանցագործությունների գործերով բաժինը:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ԱՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Լրահոս
«ԱԼՖԱ-ՖԱՐՄ» դեղագործական ընկերությունը և «ՆԱԶԻԿ ԱՎԴԱԼՅԱՆ» ՍՊՈՐՏԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ»-ը համագործակցության հուշագիր են կնքել
12:36
«ԱԼՖԱ-ՖԱՐՄ» դեղագործական ընկերությունը և «ՆԱԶԻԿ ԱՎԴԱԼՅԱՆ» ՍՊՈՐՏԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ»-ը համագործակցության հուշագիր են կնքել
Եղանակը Հայաստանում
09:07
Եղանակը Հայաստանում
Իրանում բավարարված են TRIPP-ի գործընթացի թափանցիկությամբ և տնտեսական հնարավորություններով․ ԱԳՆ նախարար
18:56
Իրանում բավարարված են TRIPP-ի գործընթացի թափանցիկությամբ և տնտեսական հնարավորություններով․ ԱԳՆ նախարար
Ազգային ժողով - Կառավարություն հարցուպատասխան. Ուղիղ
16:50
Ազգային ժողով – Կառավարություն հարցուպատասխան. Ուղիղ
Անազատության մեջ պահվող գորշ արջերը տեղափոխվել են ապաստարան. ԲԸՏՄ
16:39
Անազատության մեջ պահվող գորշ արջերը տեղափոխվել են ապաստարան. ԲԸՏՄ
Փաշինյանը չի «անոնսել» ադրբեջանցի զինծառայողի հանձնումը Բաքվին․ մանիպուլյատիվ լուսաբանում մամուլում
16:14
Փաշինյանը չի «անոնսել» ադրբեջանցի զինծառայողի հանձնումը Բաքվին․ մանիպուլյատիվ լուսաբանում մամուլում
Նիկոլ Փաշինյանը վաղը կմեկնի Թուրքմենստան՝ մասնակցելու ԱՊՀ երկրների առաջնորդների գագաթնաժողովին
15:26
Նիկոլ Փաշինյանը վաղը կմեկնի Թուրքմենստան՝ մասնակցելու ԱՊՀ երկրների առաջնորդների գագաթնաժողովին
Բաքուն և Երևանը կորոշեն «3+3» ձևաչափով ԱԳ նախարարների նոր հանդիպման վայրը. ՌԴ ԱԳՆ
12:51
Բաքուն և Երևանը կորոշեն «3+3» ձևաչափով ԱԳ նախարարների նոր հանդիպման վայրը. ՌԴ ԱԳՆ
Ներքին համերաշխությունն ամեն հարցում իրար ձևական «ջան-ջիգյար» ասելը չէ. Գագիկ Ծառուկյանը՝ Շաքիի դեպքի մասին
12:23
Ներքին համերաշխությունն ամեն հարցում իրար ձևական «ջան-ջիգյար» ասելը չէ. Գագիկ Ծառուկյանը՝ Շաքիի դեպքի մասին
Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավներն այսուհետ հասանելի կդառնան հանրությանը 
11:38
Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավներն այսուհետ հասանելի կդառնան հանրությանը 
TRIPP նախագիծը ՀՀ-ի և Ադրբեջանի միջև ուղիղ երկաթուղային հաղորդակցություն կհաստատի. վարչապետ
16:52
TRIPP նախագիծը ՀՀ-ի և Ադրբեջանի միջև ուղիղ երկաթուղային հաղորդակցություն կհաստատի. վարչապետ
Հուսով ենք՝ Հայաստանը կշարունակի իր կառուցողական աշխատանքը ԵԱՏՄ-ում. Օվերչուկ
16:17
Հուսով ենք՝ Հայաստանը կշարունակի իր կառուցողական աշխատանքը ԵԱՏՄ-ում. Օվերչուկ
Զարդուշտ Ալիզադեի հիշողությունները. Բաքուն՝ որպես ատելության ու բռնության օջախ 1989 թվականին
15:53
Զարդուշտ Ալիզադեի հիշողությունները. Բաքուն՝ որպես ատելության ու բռնության օջախ 1989 թվականին
Ցավոք, ԵԱՏՄ-ում սկզբունքները լիարժեք չեն իրականացվում. Փաշինյան
15:18
Ցավոք, ԵԱՏՄ-ում սկզբունքները լիարժեք չեն իրականացվում. Փաշինյան
Սերժ Սարգսյանի բացակայելու արգելք խափանման միջոցը վերացվել է
14:54
Սերժ Սարգսյանի բացակայելու արգելք խափանման միջոցը վերացվել է