

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Արսեն Թորոսյանի հարցին ի պատասխան հայտարարել է, թե որոշակի փոփոխությունների արդյունքում բուժծառայությունների գները վերանայվել են։ Նախարարը տեղեկացրել է, որ դրանք քննարկվել են մասնագիտական հանրույթի կողմից, եղել են և կողմ, և դեմ տեսակետներ.
«Պետությունն անհարկի չպետք է ավել գումարներ վճարի մի ծառայության համար, որի մեջ մտնող բուժսարքավորումների շուկայական արժեքն էականորեն նվազ է նրանից, ինչը գնում են բուժկենտրոնները կամ ներկայացնում, թե գնում են այդ գնով»։
Ըստ Ավանեսյանի՝ որոշ սահմանափակումներ են մտցվել թերապևտիկ բլոկում՝ մահճակալ-օր համամասնությամբ, արդյունքում նախարարության ուշադրությունն ու ֆինանսական միջոցներն ուղղվում են ոչ անհարկի հոսպիտալացմանը. «Դրա փոխարեն այդ ֆինանսական միջոցները ոչ թե դուրս եկան մոր ու մանկան առողջության ծրագրից, այլ ուղղվեցին շատ ավելի թանկարժեք վիրաբուժական ծառայությունների ապահովմանը»։
Ավանեսյանը տեղեկացրեց, որ նախորդ տարի 19 երեխայի, կոխլյար իմպլատների վիրաբուժական ծախսերից բացի, աջակցել են հենց այդ իմպլանտները գնելու հարցում.
«Պետք է գանք նրան, որ մեր հիվանդանոցային օղակն ավելի ու ավելի ուղղված լինի հենց վիրաբուժական անհետաձգելի բուժօգնության տրամադրմանը, իսկ ամբուլատոր հատվածում ներդրումներ անելով՝ խուսափեն անհարկի հոսպիտալացումներից»։
Միջազգային հարաբերությունների և անվտանգության փորձագետ Սոսի Թաթիկյանը գրել է. Ըստ նախագահ Տրամպի հայտարարության, որի հիման…
2026 թ․ փետրվարի 17-19-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի հրավերով և…
Երևանում փետրվարի 20-ի ցերեկը, 21-ին, 22-ի գիշերը, 23-ի ցերեկը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Փետրվարի…
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը պաշտոնապես տեղեկացնում է, որ վերջին օրերին տարբեր հարթակներում…
Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Արմեն Փամբուխչյանն անդրադարձել է մայրաքաղաքում ձնամաքրման աշխատանքներից հետո գոյացած փոսերին։ «2025-ին…
Bloomberg-ի կողմից հրապարակված առևտրային տվյալների վերլուծության համաձայն՝ Արևմտյան պատժամիջոցների սահմանումից հետո Թաիլանդը դարձել է չինական…