Լրահոս 24/7

Մեր ապագան գիտակից և կիրթ սերնդի ձեռքերում է․ Ավինյան

Հետևելով հունիսի 1-ի խորհրդին՝ Ազատության հրապարակում ենք՝ նշելու երեխաների իրավունքների պաշտպանության օրը։ Այս մասին գրում է Երևանի փոխքաղաքպետ Տիգրան Ավինյանը։

«Դրական էմոցիաներ նվիրելուց և օրը տոն դարձնելուց բացի այսօր կարևոր է հիշել այն պատասխանատվության մասին, որ մենք ստանձնում ենք՝ փորձելով երեխաների համար ապահովել բարեկեցիկ և պաշտպանված կյանք։ Երեխաների իրավունքների, կրթության և օրվա խուրհրդի գիտակցման մասին դպրոցականների հետ այսօր նիստ ենք ունեցել Երևանի քաղաքապետարանում։

Նիստի ընթացքում երեխաների կողմից հնչած զեկույցները քաղաքին վերաբերող բազմաթիվ թեմաներ էին ընդգրկում՝ բնապահպանական հարցեր, տրանսպորտի խնդիրներ, քաղաքի ճարտարապետական դիմագիծ, հաշմանդամություն ունեցող երեխաների հիմնախնդիրներ և այլ բովանդակային հարցեր։

Երեխաների բարձրացրած խնդիրները, նրանց բովանդակային պատասխանները և պատկերացումները ապագայի մասին, ապացույցն են այն բանի, որ մեր ապագան գիտակից և կիրթ սերնդի ձեռքերում է»։

Թիվ 1

Recent Posts

Փողոցները, որտեղ 2024-2025 թթ. իրականացվել են նորոգման աշխատանքներ, փոսեր գրեթե չկան. Փամբուխչյան

Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Արմեն Փամբուխչյանն անդրադարձել է մայրաքաղաքում ձնամաքրման աշխատանքներից հետո գոյացած փոսերին։ «2025-ին…

4 minutes ago

Պեկինը Մոսկվային մեծ քանակությամբ ԱԹՍ-ներ է մատակարարում անսպասելի երկրի միջոցով. Bloomberg

Bloomberg-ի կողմից հրապարակված առևտրային տվյալների վերլուծության համաձայն՝ Արևմտյան պատժամիջոցների սահմանումից հետո Թաիլանդը դարձել է չինական…

22 minutes ago

Ինչ է պետք զիջել խաղաղության համար. Ռուբինյան

ԱԺ փոխխոսնակ Ռուբեն Ռուբինյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում տեսանյութ է հրապարակել և կից գրել․ Ինչ է…

34 minutes ago

Մեղրիին է վերադարձվել ընդհանուր շուրջ 3.15 հա մակերեսով 6 հողամաս

Սյունիքի մարզի Մեղրի համայնքի սեփականության իրավունքն է վերականգնվել շուրջ 3.15 հա ընդհանուր մակերեսով 6 հողամասի…

59 minutes ago

Պատմությունը բազմիցս ցույց է տվել՝ տարածքները հնարավոր է վերադարձնել․ Մեսրոպ Առաքելյան

Ամենակարևորը թեման ապրեցնելն է՝ ազգային հիշողության, արժանապատվության և պետական մտածողության մակարդակով, որովհետև երբ պետությունը զարգանում…

1 hour ago

Քննարկվել են բեռների անխոչընդոտ տարանցմանը վերաբերող հարցեր

ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանի հրավերով Հայաստանում է գտնվում Վրաստանի էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարար…

2 hours ago